Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:49 14-06-2023

Բանանը ձեր իշխանության սիմվոլն ա, ինձնից լավ կիմանաք՝ մենաշնորհ կա, թե ոչ. Հայկ Մամիջանյանը՝ Վահագն Ալեքսանյանին

ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին, հարցրել է նախկինում եղած մենաշնորհների մասին․

«Ըստ ձեզ, օրինակ 2017 թվականին Հայաստանում քանի տնտեսական մենաշնորհ է եղել մոտավորապես: Օրինակ ես, որ այդ թեմայից խոսում եմ առաջին բանը, որ մտքիս գալիս է՝ բանան, կան շատ մարդիկ, որ կասեն նաև բենզին, դրա հետ էլ կհամաձայնվեմ, բայց հասկանալով, որ բենզինը ձեր մոտ ինչ ասոցիացիաներ կարող է առաջացնել՝ հաշվի առնելով հայտնի դատական գործը, դրա մասին չեմ խոսում: Հիմա ձեզ հայտնի՞ է՝ ձեր ներկայացրած թեկնածուն հանձնաժողովի կազմում ինչ գործունեություն է ծավալել կոնկրետ այդ մենաշնորհների հետ կապված»:

Մամիջանյանն ասել է, որ հայտնի շինծու դատական գործը բենզինի հետ չի կապված, այլ դիզելի․ «Այդ հայտնի շինծու դատական գործը ՀՀ-ի վրա նստել էր մի քանի միլիոն, եթե չեմ սխալվում, դա այն գումարն է, որը դուք ներել եք այն վկային, որ ինքը չանցնի ԴԱՀԿ-ով, դա նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունք տալու գումարն է»:

Անդրադառնալով մենաշնորհի հարցին, Մամիջանյանը նշել է, որ ինքը տնտեսագետ չէ, բայց կարող է մի փաստ արձանագրել:

«Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, 2018 թվականից ցայսօր, բենզինի ներկրման չափաբաժինների մասով շատ քիչ փոփոխություններ է եղել, շաքարինը, եթե չեմ սխալվում ընդհանրապես չի փոխվել, նույնը վերաբերում է հացահատիկին: Բանանը ձեր իշխանափոխության սիմվոլն է, դուք դա ինձնից լավ կիմանաք, այնպես որ, չլինելով տնտեսագետ, ես կհամարեմ, որ եթե չափաբաժինները մենաշնորհների չեն փոխվել, ապա մինչև այդ ձեր ասած ամեն ինչը իրականությանը չեր համապատասխանում»:

Արձագանքելով, Ալեքսանյանը նշեց, որ ինքն էլ տնտեսագետ չէ․ «Բայց ինչքանով գիտեմ առնվազն մենաշնորհի մասով ճաքեր կան, ճաքեր էլ չէ, լուրջ ճեղքվածներ ձեր նշած բոլոր ոլորտներում, էլ չեմ խոսում այն մասին, թե բանանի հետ կապված վերջերս ինչ պարզվեց ձեր կուսակցության մյուս նախկին պատգամավորի հետ կապված, բանանի հետ ինչ գտան, ըստ երևույթին ինքնարժեքի հետ կապ ուներ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան