ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ մեր հանրությունն է մեզ ներկայացնում. Ալեն Սիմոնյան
copy image url

ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ մեր հանրությունն է մեզ ներկայացնում. Ալեն Սիմոնյան

Ներքին 1 տարի առաջ - 16:45 29-02-2024
«Ինչ-որ վեկտոր փոխելու կամ նման քննարկում տեղի չի ունեցել։ Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, քննարկում ենք` ինչ անենք, որ նվազեցնենք ՀՀ-ին սպառնացող վտանգները»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց որևէ մեկը չի բացառում. «Մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում, մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում։

Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ խնդիրներ պետք է ստեղծի, հարձակվի մեզ վրա, սանկցիաներ կիրառի, ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք: Խոսքը թե Լեռնային Ղարաբաղի մասին է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի։ Բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում, չեն էլ ասում, որ չեն օգնելու, գոնե ասեն՝ չենք օգնելու։ Ասում են՝ դե լավ, տեսնենք, մտածենք, հասկանանք»։

Բայց մեր երկիրը, մեր մարդիկ անսահման չեն, և մենք այդքան ռեսուրս չունենք, որպեսզի մեր երեխաների, մեր տղաների հաշվին, մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեր դաշնակիցը, որը դաշնակից է թե՛ ՀԱՊԿ-ով, թե՛ ուղիղ պայմանագրով, երբ է օգնելու»։

Սիմոնյանն ընդգծեց, որ ռուսական ռազմաբազայից որևէ մեկը չի խոսում։

«Բայց մեզ համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում. էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանաք, որ այս անվտանգային համակարգը չի գործում տարբեր արդարացումներով։ Արցախը տեսանք՝ ինչ եղավ, Խծաբերդը տեսանք՝ ինչ եղավ, Հին Թաղերը, Սև լիճը, Ջերմուկը, գերիները տեսանք՝ ինչ եղավ, Լաչինի միջանցքը տեսանք՝ ինչ եղավ։ Քանի այսպիսի օրինակ բերեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, անվտանգային այլընտրանքը, ՀՀ կարծիքով, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելն է. «Նաև փորձ անել, ճիշտ է անհույս փորձ անել, ՀԱՊԿ-ը ինչ-որ ձևով վերակենդանացնել»։

«Մենք փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից մեր պետությունը պաշտպանելու համար։ Եթե դա ինչ որ մի անվտանգային համակարգին խանգարում է, դա իրենց խնդիրն է, իրենք իրենց պարտավորություններն, ակնհայտ է, որ չեն կատարում։

Որևէ քննարկում, ենթադրենք ՆԱՏՕ-ի հետ, չի եղել»,- ասաց նա։

Հարցին՝ Եվրամիության հետ հարաբերություններն ավելի սերտացնելո՞ւ, անդամության թեկնածու դառնալու շուրջ քննարկում եղել է, նա ասաց. «Միանշանակ, մենք պատրաստ ենք։ Շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգության կապահովի։

Մենք կարծում ենք, որ մեր անվտանգությունը ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ սերտ աշխատելը»,- նշեց Սիմոնյանը։

Նա ասաց, որ «ժողովրդական լեզվով կխոսի, ոչ թե քաղաքական»՝ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ չէ.«Ֆիզիկապես մենք ավելի ուժեղ չենք, չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որ պետք է մեզ պաշտպաներ, լավագույն դեպքում չի պաշտպանել, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ գտնվի, իսկ ես վստահ եմ, որ համատեղ ինչ-որ գործընթաց կա ու շատ վաղուց»։

Նա վստահություն հայտենց, որ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով։

«Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ խուսափելու հնարավոր պատժամիջոցներից, ինչը հիմա արվում է, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով։ Դա փաստ է, իմ հնարածը չէ»,- ասաց նա։

ԱԺ նախագահն ասաց, թե Հայաստանը մտահոգված է, որ հնարավոր է պայմանավորված էսկալացիա լինի։

«Իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու, ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»,- ասաց Ա. Սիմոնյանը։

Ըստ նրա, մեծ պլանն է Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ։ Միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանին պաշտոնապես առաջարկ չի եղել։

Հարցին՝ այս դեպքում, երբ ասում է Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնել, սա չի՞ նշանակում, որ արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, ինչո՞ւ են անընդհատ հերքում, Ա. Սիմոնյանն ասաց. «Չեմ ուզում շտապել, չեմ ուզում ստացվի, որ միակողմանի քայլ է արվում։ Մեր գործողությունները ցույց են տալիս, նույնիսկ ցուցանիշներով, ժողովրդավարության ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան մեր գործընկեր երկրներ, որոնք ԵՄ անդամ են։ Դա ասում են ԵՄ մեր գործընկերները։ Կարծում եմ՝ այդ ուղղությամբ պետք է մտածենք։ Պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չի»։

Ամենից շատ դիտված

12:30 Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
13:15 Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 
23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
13:50 Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
12:18 Սկոտչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը՝ ոստիկանությունում․ ՈւՂԻՂ
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում
22:59 Կարող է որոշում կայացվել 1-ին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան