Ուղիղ եթեր
Փողոցները բազալտապատելը Հայաստանի համար թանկ հաճույք է
copy image url

Փողոցները բազալտապատելը Հայաստանի համար թանկ հաճույք է

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:30 27-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր՝ ամբողջ ՀՀ-ի ընդերքը բազալտ է, բայց ՀՀ տարածքում բազալտի գները անհասկանալի են։ Իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ առաջարկել էր, որ հնարավորության դեպքում Հայաստանում փողոցները ոչ թե ասֆալտապատվեն, այլ բազալտով և նմանատիպ այլ քարերով ծածկվեն։

Oragir.News-ը բնապահպան Սիլվա Ադամյանից հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանի ամբողջ ընդերքը բազա՞լտ է։ Ի պատասխան բնապահպանը նշեց, որ սխալ է ասել, որ Հայաստանի ընդերքն ամբողջովին բազալտից է բաղկացած, քանի որ մեր երկրի ընդերքում բազում այլ հարստություններ կան։

Ադամյանն ընդգծեց՝ խոսքը վերաբերում է գունավոր մետաղներին, որոնք իրենցից արժեք են ներկայացնում։ Նա ասաց, որ աշխատել է երկրաբանների հետ ու գիտի, որ Հայաստանի Հանրապետության ընդերքում առկա են բազմաթիվ արժեքավոր մետաղներ և հանածոներ, որոնք, նպատակահարմար չէ թվարկել։

«Այո՛, բազալտ կա, ի միջի այլոց էկոլոգիապես մաքուր առաջարկ է, քանի որ ասֆալը շատ վնասակար է առողջությանը՝ հատկապես այն երկրներում, որտեղ ամառները շոգ են լինում։ Ավելին՝ կան նաև երկրներ, այդ թվում ասիական երկրներ, որոնք ասֆալտից չեն օգտվում և փողոցներն ամբողջովին փոքր սալիկներով են պատված։ Կարծում եմ սա իհարկե ճիշտ մոտեցում է»,- ասաց նա։

Բնապահպանը նկատեց՝ բազալտը բավականին թանկ է և ներկայիս իրավիճակում իրատեսական չէ, որ պետությունն ու պետական այրերը կկարողանան այնպիսի գործունեություն ծավալել, որը թույլ կտա նրանց նման քանակության բազալտ գնել։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանում բազալտի բոլոր հանքերը մանավոր մարդկանց են պատկանում, և պետությունը նրանցից պետք է բազալտ գնի՝ փողոցնելը բազալտապատելու համար։ «Սակայն դա երկար պրոցես է և բավականին թանկ»,- ասաց նա։

Հարցին, թե փողոցների բազալտապատման համար բազալտի արդյունահանման ծավալների մեծացումը բնապահպանկան ի՞նչ ռիսկեր կստեղծի՝ Սիլվա Ադամյանը պատասխանեց, որ հանքարդյունաբերությունն առհասարակ բնապահպանական լուրջ ռիսկ է։ «Անկախ նրանից, թե ինչ հանք է, այն շատ լուրջ ռիսկ է։ Ես բազմիցս ասել եմ, որ Սևանի ճանապարհին գտնվող ավազի հանքերը բնապահպանական լուրջ ռիսկեր են պարունակում»,- նշեց նա։

Սիլվա Ադամյանը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է հարցին ռեալ նայել, քանի որ Հայաստանն ամբողջովին չի կարող հանքարդյունաբերությունից հրաժարվել. «Ես որպես օբյեկտիվ բնապահպան, հասկանում եմ, որ մեր պետությունը չի կարող գոյատևել՝ առանց հանքարդյունաբերության, սակայն կարևոր է հաշվի առնել, թե ինչպես է զարգանում հանքարդյունաբերությունը։ Իսկ բազալտի հանքերն իհարկե բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացնում, ինչպես մնացած բոլոր հանքերը»։

Բնապահպանն ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը նորագույն տեխնոլոգիաներով չի աշխատում։ Ըստ նրա՝ տեղական և Հայաստան ոտք դնող բոլոր օտարերկրյա հանքարդյունաբերողները նորագույն տեխնոլոգիաներ չեն օգտագործում, քանի որ դա բավականին թանկ է և չեն ցանկանում այդքան գումար վճարել։

Սիլվա Ադամյանը հավելեց՝ ամեն տեղ չէ, որ կարելի է հանք բացել։ Նա որպես օրինակ հիշատակեց Ամուլսարի հանքավայրը, որը բնապահպանական լուրջ խնդիրներ է ստեղծում պետության համար։ «Ամեն տեղ չէ, որ կարելի է հանք բացել և ցույց տալ, որ դա Հայաստանի Հանրապետությանը տնտեսական օգուտներ կբերի։ Խնդիրները տարբեր են, ուստի հարցին պետք է երկու կողմից նայել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild