Ներքին 1 տարի առաջ - 15:33 21-06-2025

Բնակարանային վարձավճարի հարցը պարտավոր են լուծել. արցախցիները պատրաստվում են ցույցերի

Արցախից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում պատճառաբանելով, որ պետությունից որևէ աջակցություն չեն ստանում։ Նրանց խոսքով՝ 40+10 ծրագիրն ավարտվել է, իսկ մյուս ծրագիրը, որով նախատեսվում է ընտանիքի առաջին անդամին տրամադրել 40 հազար, իսկ մյուս անդամներին 10 հազարական դրամ, բավարար չէ ապրելու համար։

Բռնի տեղահանված արցախցիները կոչ են անում Կառավարությանը վերանայել սոցիալական աջակցության քաղաքականությունը և սահմանել կայուն ու շարունակական աջակցություն Արցախի բնակչության համար։

Oragir.News-ն այս թեմայի վերաբերյալ զրուցեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։

«Եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտը գերազանցում է 55 հազար դրամը, ապա տվյալ ընտանիքը չի կարող օգտվել այս ծրագրից։ Սահմանափակումը ոչ միայն անհասկանալի է, այլև անիմաստ՝ հաշվի առնելով, որ այդ գումարը բավարար չէ նույնիսկ տարրական ծախսերը հոգալու համար։ Իսկ բնակարանային վարձավճարի հարցը, փաստորեն, դուրս է թողնվել քննարկումից»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ առանց հանրային ճնշման կառավարությունը որևէ լրացուցիչ քայլ չի ձեռնարկում։ Նախկինում կատարված որոշ փոփոխություններ, ինչպես օրինակ՝ բնակարանային աջակցության ծրագրում տրամադրվող գումարի բարձրացումը համայնքներում՝ 3-ից 4 միլիոն դրամի սահմանում, իրականություն դարձան միայն այն բանից հետո, երբ Արցախի իրավունքների պաշտպանության խորհուրդը նախաձեռնեց հանրահավաք։ Այսինքն՝ առանց հետևողական պայքարի և հանրային պահանջի՝ փոփոխություններ ակնկալելն անիմաստ է։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերից սկսած՝ Արցախից տեղահանվածներին աջակցելու նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ։ Աշխատանքների և սոցիալական հարցերի նախարարությունը նշել էր, որ որոշ ծրագրեր, այդ թվում՝ բնակարանային ապահովման ծրագիրը, եղել են ժամանակավոր և նպատակ ունեին մարդկանց ուղղորդել դեպի երկարաժամկետ լուծումներ։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում

Ձեզ գուցե հետաքրքրի