Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:44 26-02-2024

Վատ աղբահանության պատճառը աղբատար մեքենաները չեն. հարցում

Երևանում նախորդ շաբաթվա ընթացքում երկու օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս աղբատարներով։

Այսօրվա Երևանի քաղաքաղապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանn ասաց, որ աղբատար մեքենաներից 10 խափանված են եղել։

Քաղաքապետ Տիգրան Ավինյան էլ առաջարկեց մոտ 8 մեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի միշտ ունենանք մեքենաների չափաքանակ, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն սպասարկում կիրականացնեն:

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով՝ անցորդներից հետաքրքրվելով՝ վատ աղբահանության պատճառը արդյոք աղբատար մեքենանե՞րն են։

Մի տղամարդ վստահեցրեց, որ պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացին իր ձայնը տվեց գործող քաղաքապետին։

Հարցվածների մեծամասնությունը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ պատճառը ոչ այնքան աղբատար մեքենաներն են, որքան մարդիկ, ովքեր աղբը աղբամանների մեջ չեն նետում։

«Մարդիկ էլ են անշնորհք, շատ փնթի են։ Աղբատարությունն էլ է մահանա, բայց հիմանականում մարդիկ են թափում»,-ասաց մեկը։

Մի կին էլ այսպես պատասխանեց հարցին․ «Աղբատար մեքենաներ ունենք, երևի աշխատողներին լավ չեն վճարում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում