Ներքին 4 տարի առաջ - 20:55 08-04-2022

Խոզանոցի ու գարշահոտության մեջ ենք ապրում. շենքի բնակիչները բողոքում են աղբատար խողովակը փակելու համար

Աղբահանության հարցը Երևանում շարունակում է դեռևս չլուծված խնդիր լինել։ Երևանի շենքերի շքամուտքերի անմխիթար վիճակն ու գարշահոտությունն անհանգստացնում են գրեթե ցանկացած շենքի բնակչի։

Այս անգամ ահազանգը Վրացյան 71 և 71/1 շենքերից էր. քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որ այդ շենքերից մեկի բնակիչ է, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ինչ անմխիթար վիճակում է շքամուտքի աղբատարների վիճակը: «Երևանի քաղաքապետարան, ի՞նչ եք մտածում»,- գրել էր նա։

Oragir.news-ը փորձեց խոսել շենքի լիազորի հետ, որն այդպես էլ խուսափեց մեր հարցերին պատասխանելուց, փոխարենն ուղղորդեց ուրիշ բնակիչների մոտ։

Շենքի բնակիչներից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ մոտ մեկ ամիս է, ինչ փակել են շենքի աղբատար խողովակը, որի արդյունքում, բացի գարշահոտությունից, նաև առնետներ են վխտում. «Այսպիսի անմխիթար վիճակում ենք։ Ստորագրահավաքի արդյունքում շենքի բնակիչների 90%-ը համաձայն է, որ շենքի աղբատար խողովակը բացվի, սակայն քաղաքապետարանից մեզ արձագանքող չկա»։

Շենքի մեկ այլ բնակիչ նշեց. «Այսպես ասած «զասարենի» էր առաջանում, մոտ մեկ ամիս է՝ այս վիճակն է, հիմա մեզ ասել են, որ պետք է կողքի բակի հյուրանոցի աղբատարների մեջ գցենք աղբը։ Վերևի հարկերում բնակվող տատիկ-պապիկներ ունենք, որոնք բարձրանալ-իջնելու խնդիր ունեն, տարեց են, չեն կարողանում իջնել՝ աղբը թափելու»։

Քնարիկ Պետրոսյան

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում