Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:11 06-03-2023

Մեղրիում ուժեղ քամու հետևանքով կաթսայատան խողովակը պոկվել ու վնասել է բնակելի շենքի տանիքը. shamshyan.com

Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 10:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի տանիքին երկաթյա խողովակ է ընկել և այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ չգործող կաթսայատան խողովակը՝ մոտ 20 մետր երկարությամբ և 1 մետր տրամաչափով, ուժեղ քամու հետևանքով ընկել է երկհարկանի բնակելի շենքի տանիքից։

Վնասվել են տանիքի կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 150քմ), 2 էլ․սյուն և 1 թթենի, տուժածներ չկան:

Ուժեղ քամու հետևանքով Մեղրի քաղաքի որոշ թաղամասեր հոսանքազրկվել են։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից