Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:09 23-02-2024

Հիվանդ երեխա ունեմ, ես էսօր իրա դեղերը չեմ կարողանում առնել, էս երեխու բաժնից են կտրել. արցախցի

Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից բռնի տեղահանված 52-ամյա Նունե Բալասանյանը դիմել է Oragir.News-ին, որպեսզի բարձրաձայնվի իր խնդիրը։ Արցախցի կնոջը զրկել են 3 ամսվա 40+10.000 դրամից, պատճառաբանել են, որ երեք երեխաներից մեկի անունը հաշվառված չի եղել ցուցակում, բայց տիկին Նունեն հերքում է, որովհետև իրենք պատշաճ հաշվառվել են։

«Հաղորդագրություն եկավ, որ պտի գնանք, Կոնվերս բանկից մեր գումարը ստանանք, պտի 200.000 լիներ, բայց 150.000 տվեցին։ Ասացի` բա ինչի 150.000, ասեցին սպասեք կնստի հաշվին մնացած 50.000 դրամը։1-2 օր հետո գնացի ՄՍԾ, ասացի, որ իմ երեխու հասանելիք հունվար ամսվա 40+10.000-ը չեք տվել, նայեց, ասաց՝ տիկին ջան ոչ թե հունվարը չեք ստացել, այլ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսը չեք ստացել։ Ինձ հետաքրքիր ա՝ որտեղ մնաց իմ գումարը, ով կերավ իմ երեխու փողը։Հիվանդ երեխա ունեմ, ես էսօր իրա դեղերը չեմ կարողանում առնել, դուք էս երեխու բաժնից եք կտրել։ Շահրամանյանին 100.000 դրամ օգնություն ես տվել, ինքն էլ ունի դրա կարիքը, իմ երեխեն էլ։ Շահրամանյանը կարա ստանա, իմ երեխեն չէ»,-պատմում է տիկին Նունեն։

Արցախցի կինն ասում է, որ հասանելիք գումարով հասցնում են դեղերը գնել, որովհետև ընտանիքում բոլորը առողջական խնդիրներ ունեն։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ