Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:15 19-09-2026

Երեխու պես սիրտս թրթռում է Ստեփանակերտ անունը լսելիս, ծնողներիս ու եղբորս գերեզմանն ենք այնտեղ թողել. արցախցի

Արցախցի 55-ամյա Իրինա Օհանջանյանի աչքերն արցունքոտվում են, երբ պատմում է Արցախում տեսածի մասին։ Տիկին Իրինան ասում է` ապրում են, անհոգ օրերին երանի տալով։

Երազանքներն ու շատ թանկ բաներ թողել է Արցախում։

Ասում է` սիրում է Գյումրին, բայց հայրենի տուն է ուզում վերադառնալ։ Չմարող հույս ունի, որ մի օր նորից կվերադառնա Արցախ։

«Տուն, գերեզմաններ, չարչարանքով ստեղծած ապրուստ ենք թողել ու եկել։

4 տոպրակ շոր ենք բերել, ուրիշ ոչինչ։ Երեխու պես սիրտս թրթռում է Ստեփանակերտ անունը լսելիս, ծնողներիս ու եղբորս գերեզմանն ենք այնտեղ թողել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի կինը։

Իրինա Օհանջանյանը պատմում է, որ սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ հացի փռում էր, մտածել է, որ կդադարեն կրակոցները, որովհետև վերջին 3 տարում Արցախում կյանքը կրակոցների տակ էր շարունակվում։ «Մարդիկ վազում էին, գոռում՝ փախեք, փրկվեք, թուրքը քաղաք է մտել։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց էր թուրքական պալիցիան հրապարակում շրջում, ադրբեջաներեն էին խոսում, իրենց ես հասկանում էի»,- պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը