Երևանի պետական համալսարանի գրադարանը, որն իր մեծությամբ երրորդն է հանրապետությունում, հարյուրավոր գրքեր է գնում «Անտարես» հրատարակչությունից։ Միայն 4 պայմանագրով համալսարանից «Անտարեսին» է փոխանցվել ավելի քան 1.8 միլիոն դրամ։
Գրքերի ցանկը բավականին ուշագրավ է՝ «Կնքահայրը», «Պապը որ ուզում էր փոխել եկեղեցին», «Զանգված և իշխանություն», «Դրակուլա» և այլն։
Գրադարանը թարմացնելը, իհարկե, շատ ողջունելի է, բայց տարօրինակ է, որ որոշ գրքեր գնվել են 43 ու 67 օրինակներով․ այնպիսի տպավորություն է, թե ԵՊՀ–ն բաժանելու է այդ գրքերը։