Ներքին 2 տարի առաջ - 21:24 21-02-2024

ՈԶ ծառայողները Հռոմի ակադեմիայում հասարակական կարգի ապահովման դասընթացներ են անցել

2023 թ. դեկտեմբերին Իտալիա կատարած աշխատանքային այցի ժամանակ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել 2024 թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հաշվի առնելով ՆԳՆ ոստիկանության զորքերի դերը հասարակական կարգի և անվտանգության ապահովման ոլորտում՝ Հռոմ գործուղվեցին Ոստիկանության զորքերի 10 ծառայողներ՝ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Գևորգ Մարգարյանի գլխավորությամբ։

Ոստիկանության զորքերի անձնակազմը հասարակական կարգի և անվտանգության ապահովում է իրականացնում ոչ միայն առօրյայում, այլև զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչը պահանջում է առանձնակի պատրաստվածություն։ Հռոմի ոստիկանության ակադեմիայում անցկացված վերապատրաստման դասընթացներին քննարկվել են հասարակական կարգի ապահովման համակարգին և ղեկավարմանը, ինչպես նաև խոշոր միջոցառումների պլանավորման և անցկացմանը վերաբերող հարցեր։

Տեսական գիտելիքներ ձեռք բերելուց բացի Ոստիկանության զորքերի ծառայողները հնարավորություն են ունեցել նաև գործնականում ծանոթանալու և ուսումնասիրելու իտալացի գործընկերների աշխատանքը։ Նրանք ծանոթացել են Հռոմ քաղաքի ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքներին, Օլիմպիական մարզադաշտում ուսումնասիրել են միջազգային ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզադաշտում և մարզադաշտից դուրս հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները, իսկ Հռոմի հասարակական կարգի ապահովման ուսումնական կենտրոնում մասնակցել են մասնագիտական գործնական պարապմունքների։

Վերապատրաստման դասընթացների ավարտից հետո մասնակիցներին հանձնվել են վկայականներ:

Այցն իրականացվել է Իտալիայի պետական ոստիկանության և ԵԱՀԿ անմիջական աջակցությամբ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի