Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:18 18-02-2024

Շինարարական աշխատանքների կարգը՝ գերեզմանատներում. մանրամասներ

«Լինում են դեպքեր, երբ տապանաքարեր են գողանում գրված, հետո մաքրում և վաճառում են: Սովորական քաղաքացին դա չի կարող անել»,- ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Հրաչյա Նազարյանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի համայնքային գերեզմանատներում շինարարական աշխատանքների ընթացքում այլ դեպքեր էլ են բացահայտվել: Դրանք հիմնականում կատարվում են գիշերային ժամերին:

Քաղաքացիները, որոնք վարպետներ են գտնում գերեզմանատեղիի նորոգման համար, հաճախ չեն էլ ենթադրում, թե ինչպես են աշխատում շինարարները: «Բնակչության հատուկ .սպասարկում» ՀՈԱԿ-ը խնդիրը լուծելու համար նախաձեռնեց փոփոխություններ: Տարեվերջին ավագանին հաստատեց գերեզմանատներում շինարարական աշխատանքներ իրականացնելու նոր կարգը:

«Մենք ուղիղ պատասխանատվություն ենք կրում քաղաքացիների առջև: Գերեզմանատները պետք է ունենան որոշակի ստանդարտներ, որպեսզի նախորդ տարիների արատավոր երևույթները թույլ չտանք և ամեն ինչ լինի քաղաքապետարանի կողմից վերահսկելի»,-նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

«Ավագանու որոշմամբ գերեզմանատներում շինարարական աշխատանքներ կատարելիս պետք է համաձայնեցնել գերեզմանատան վարիչի հետ, որպեսզի կարողանան հսկողություն սահմանել: Ինչու դա արվեց, որովհետև բազմաթիվ գերեզմանատներում կանխվում են գողությունները, աղբ թափելը»,-ասում է Նազարյանը:

Նախատեսված է նաև որոշակի ժամային սահմանափակումներ՝ շինարարական աշխատանքների համար: Խոսքը մասնավորապես հուղարկավորությունների մասին է: Ժամը 20:00-ից հետո էլ գերեզմանտներ մեքենաների մուտքը չի թույլատրվում:

«Շինարարները, որ տեղյակ չեն պահում վարիչին, շինարարական աշխատանքներ կատարելիս չափերի խախտում են կատարում, իսկ դրանից հետո ասում են՝ «դե կատարվել է, թող մնա», այսինքն՝ մենք չենք կարողանում վերահսկել: Ապօրինի շինարարությունը որ կատարվում է երեկոյան ժամերին, կարող ենք դիտարկել որպես ինքնական շինարարություն և կարող են տուգանքի ենթարկվել մինչև 1.5 մլն դրամի չափով»,- նշում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Շինարարներին փոփոխությունները մտահոգել են: Նրանց հետ հանդիպմանը ՀՈԱԿ-ի տնօրենն ընդգծեց գերեզմանատներում շինարարական աշխատանքներ կարող են կատարել բոլոր շինարարները, թեև մեծ մասն անգամ արտոնագիր չունի, միայն թե վարպետները պետք է անպայման համաձայնեցնեն վարիչի հետ:

«Մենք փորձելու ենք լուծել հետևյալ խնդիրը՝ կանոնակարգել գերեզմանատներում շինարարական աշխատանքների իրականացնելու ժամային մասը, կարգը և, բնականաբար, դա միտված է բարելավելու մատուցվող ծառայությունների որակը և թե այլ տարատեսակ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: Ուզում եմ նաև հիշեցնել, որ գերեզմանատեղիի համար պահանջվող ցանկացած գումար ապօրինի է և քրեական էլեմենտ է պարունակում իր մեջ»,- ընդգծում է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Հենց այս նպատակով էր նաև վճարովի ծառայությունների ավելացումը: ՀՈԱԿ-ն այսօր առաջարկում է բետոնային աշխատանքներ՝ շուկայական արժեքներով: Ֆինանսական նոր հոսքերը հնարավորություն են տալիս բարձրացնել ու ընդլայնել մատուցվող ծառայությունները:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե