Ներքին 2 տարի առաջ - 21:54 07-08-2024

Արարատի մարզում շինարարական աշխատանքների ժամանակ տանիքը ընկել է քաղաքացիների վրա. նրանք հոսպիտալացվել են. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին են զանգահարել «Արարատ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Արարատ քաղաքի խանութներից մեկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ «ողնաշարի գոտքային հատվածի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Կարապետյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Սևադա Մ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար :

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Սևադա Մ․-ն և Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Ռոբերտ Ս․-ն Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 5/2 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի տանիքում շինարարական աշխատանքներ կատարելիս երկաթյա տանիքը համբարձիչի միջոցով բարձրացնելու ժամանակ, երբ տանիքի մի հատվածը գտնվել է համբաձիչների վրա տանիքը և համբարձիչները թեքվել են և տանիքը ընկել է վերջիններիս վրա, որի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշումներով Սևադա Մ․-ն և Ռոբերտ Ս․-ն տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր