Ներքին 2 տարի առաջ - 15:28 17-02-2024

Այսօրվա հայը կոտրված է, չունի նախկին հպարտությունը և սա մեր ժողովրդին սազական վիճակ չէ․ Գագիկ Ծառուկյան

Փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին Ռուսաստանի Դաշնության կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով մասնակցել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Բոլոր պետությունները փորձում են իրենց երկրների և իրենց ժողովուրդների համար գտնել ճիշտ լուծումները, որոնք կապահովեն անվտանգություն և ժողովուրդների համար բարեկեցություն։

Ես ունեցել եմ և ունենալու եմ բազմաթիվ երկկողմանի հանդիպումներ՝ տարբեր մակարդակի պետական, քաղաքական, հանրային գործիչների հետ, որտեղ դարձյալ խոսելու ենք բաց, իրար տալու ենք դժվար հարցեր, փորձելու ենք լսել իրար, հասկանալ իրար։

Իմ բոլոր հանդիպումներում ես այս հարցադրումը անում եմ. եթե մենք ուզում ենք լինել դաշնակիցներ, ուզում ենք վերականգնել մեր հարաբերությունները, ուզում ենք իրար օգտակար լինել, ապա պետք է դա արձանագրենք ու սկսենք գրագետ աշխատել։

Բոլորն էլ այսօր մտահոգ են, բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա հայը կոտրված է, չունի նախկին հպարտությունը և սա մեր ժողովրդին սազական վիճակ չէ։ Մենք լուրջ հնարավորություններով, լուրջ պատմությամբ ազգ ենք, ու ճիշտ աշխատելու դեպքում շատ արագ մեր մեջքը կարող ենք ուղղել»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա