copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:16 17-02-2024

Իրանը ցուցադրել է ՀՕՊ սեփական արտադրության համակարգերը

Իրանն այսօր ցուցադրել է ՀՕՊ սեփական արտադրության համակարգերը, մասնավորաբար «Արման» կոչվող հակահրթիռային պաշտպանության համակարգերն ու «Ազարքաշ» ՀՕՊ համակարգերը, որոնք ի վիճակի են ցածր բարձրության վրա թռչող թիրախներ խոցել։

Իրանի պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ «նոր համակարգերի մուտքը երկրի Զինված ուժերի զինանոց զգալիորեն կուժեղացնի իսլամական հանրապետության ՀՕՊ կարողությունները»։