Ներքին Միտք 2 տարի առաջ - 09:00 17-02-2024

Ռուսական սպառնալիքների հիմքերը չեզոքացնելու ձև կա

Վերջին օրերին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ սպառնում են ՀՀ-ին։ Փետրվարի 16-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն է հայտարարել, թե՝ «Մենք տեսնում ենք Արևմուտքի ձգտումը՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանն այս շրջաններում»։ Փետրվարի 15-ին էլ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էր հայտարարել, թե «Արևմուտքը Կովկասում անելիք չունի։ Երևանի աշխարհքաղաքական տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»։

ՔՊ-ական իշխանությունները չեն արձագանքում հայ ժողովրդին ուղղված ռուսական ակնհայտ սպառնալիքներին։ Ընդդիմադիր պատգամավորներին ռուսական շահեր սպասարկելու մեջ հաճախ մեղադրող «դուխով» պաշտոնյաները համարժեք չեն հակադարձում բարձարստիճան ռուսական սպառնալիքներին։

Ինչու՞ է Մոսկվան սպառնում Երևանին։ Եվ ի՞նչ կարող է անել ՀՀ-ն ռուսական սպառնալիքը չեզոքացնելու համար։

2020-ին ՀՀ-ն մերժեց արտաքին, անվտանգային, պաշտպանական հարցերում գործընկերային և դաշնակցային հարաբերությունները խորացնելու Ֆրանսիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի առաջարկները։ Արդյուքում ՌԴ-ն և Թուրքիան Ադրբեջանի ձեռքով կարողացան զավթել Արցախն ու մեծացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Եթե ՔՊ-ական իշխանությունը հիմա էլ Մոսկվայի սպառնալիքների տակ հրաժարվի նշված ոլորտներում հարաբերություններ խորացնել Արևմուտքի ու Եվրոպայի հետ, ապա նույն չբարեկամները կարող են առանց ռիսկի զավթել Սյունիքի մի հատվածը, կտրել Հյուսիս-հարավ միջազգային ճանապարհը, ՀՀ-ին ենթարկել լիակատար շրջափակման և կախման մեջ պահել։ 2020-ից հետո ՌԴ-ն հողի վրա և ՄԱԿ ԱԽ-ում աջակցել է Ադրբեջանին ՀՀ սահմանը խախտելու և որոշ դիրքեր ու տարածքներ զավթելու հարցում։ Նույնը պատրաստ է անել այսօր, բայց ՀՀ-ում Արևմուտքի ներկայությունը հետ է պահում նրան։ Այդ պատճառով ռուս պաշտոնյաներն ակնկալում են, որ ՔՊ-ական իշխանությունը Ալիևի նման կվանի, կմերժի Արևմուտքին և ճանապարհ կբացի ռուս-թուրքական եղբայրության համար։

Ռուսական սպառնալիքների համարժեք պատասխանը կարող է լինել ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրելը, որը մեծապես կչեզոքացնի սպառնալիքի հիմքերը։ Այս մասին հայտարարելու համար հարմար է փետրվարի 18-ը, Փետրվարյան ապստամբության տարեդարձի օրը։ Այսպիսով աշխարհին ուղերձ կհղվի, որ ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իր ազատությունը ոչ միայն բանակցություններով, այլև ՀՀ անկախությունն ամրացնելուն ուղղված քայլերով, հայրենիքից օտար, ռուսական, օկուպացիոն զորքերը դուրս հրավիրելով։

Փետրվարի 18-ն ու Սեպտեմբերի 21-ն էությամբ նույնն են. երկուսն էլ խորհրդանշում են ժողովրդի պայքարն անկախության համար: 1921 թվականի փետրվարի 18-ին Հայաստանն ազատագրվել է ռուսական բռնազավթումից ապստամբությամբ։ 1991-ի սեպտեմբերի 21-ին՝ հանրաքվեով:

Փետրվարի 18-ին ժողովուրդը պարտության է մատնել զավթիչներին և դուրս շպրտել երկրից, իսկ բանտերից և վերահաս հալածանքներից ազատվել են պետական գործիչներ, հոգևորականներ, մտավորականներ և սպաներ:

Պարզ ասած՝ եթե ներկայում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ գործակցելով հաջողվել է նվազեցնել հավանական պատերազմի ռիսկերը, ապա ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու նախաձեռնության մասին հայտարարությունը ավելի կմեծացնի ՀՀ պաշտպանվածությունը և կչեզոքացնի ռուս-թուրքական սպառնալիքների հիմքերը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել