Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել նման մարզական ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը․ Տիգրան Ավինյան
copy image url

Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել նման մարզական ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը․ Տիգրան Ավինյան

Ներքին 1 տարի առաջ - 21:33 15-02-2024
Նախորդ տարի տեղի ունեցած հրդեհից հետո, վերաբացվել է ավելի քան 800 մարզիկ ունեցող ՍԻԱՍ ակադեմիան՝ նոր ու ժամանակակից լսարաններով, պրոֆեսիոնալ մարզասարքերով սպորտդահլիճներով, սիմուլյացիոն հրաձգարանով, ու մի շարք այլ հնարավորություններով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով լուսանկարներ։

«Սպորտը հատուկ տեղ ունի մեր քաղաքի կյանքում և մենք մշտապես պատրաստ ենք աջակցել նման մարզական ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը»,- գրել է Ավինյանը: