Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 22:30 15-02-2024

Իշխանությունների տնտեսական քաղաքականությունը ծառայում է բացառապես խոշոր բիզնեսի շահերին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 729 դեպք և արձանագրվել է 189.5 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 7 մլն դրամի չափով:

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց՝ ՊԵԿ-ի այս մոտեցումը և դրակոնյան քաղաքականությունն ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե հայ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, սին են։ Ըստ նրա՝ հայ ժողովուրդը դարձել է շատ ավելի ծանր տուգանքների մատերիալ.

«Եթե նայենք տվյալներին, ապա կտեսնենք, տուգանքների սահմանաչափերը ահռելի աճ են արձանագրել, և կարծում եմ՝ տուգանվողների թիվը նույնպես կտրուկ աճել է։ Այսինքն՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ է, դրան գումարած տուրքերն ու հարկերն են աճել, և ժողովուրդ դարձել է նաև տուրքերի մատերիալ»։

Հարցին, թե ՀԴՄ կտրոնների նկատմամբ նման խիստ վերահսկողությունն ինչպիսի տնտեսական ազդեցություն է ունենում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ բոլորը պետք է հարկերը վճարեն, և ամեն ինչ պետք է արվի, որ ոչ մեկը հարկային պարտավորություններից չխուսափի։ Նա միևնույն ժամանակ նկատում է, որ արձագանքն ու պատիժը պետք է համաչափ լինեն։

«Մենք բոլորս հասկանում ենք, կամ ունենք հիմնավոր կասկածներ, որ այդ ՀԴՄ չտրամադրողները փոքր խանութներն են, որոնց տերերն ու աշխատողները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, կամ գյուղական շրջանների փոքր խանութները։ Ամեն դեպքում թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում դրանք փոքր խանութներն են, իսկ իրականության, տնտեսական իրավիճակի, ժողովրդի բարեկեցության հետ կապ չունեցող նման դրակոնյան դրույքների կիրառումը ոչ մի դրական բանի չի հանգեցնելու։ Նման որոշումների հետևանքով շատ բիզնեսներ պարզապես փակվելու են»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ այս քաղաքականությունն իրականացվում է հենց փոքր բիզնեսին հարվածելու և խոշոր բիզնեսի շահերը սպասարկելու նպատակով, Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ բացարձակապես չի բացառում նման հնարավորությունը։ Նա վերահաստատեց, որ գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը ծառայում է խոշոր բիզնեսի ֆինանսական կապիտալի շահերին։

Տնտեսագետ պատգամավորից նաև հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի փոքր բիզնեսի ներկայացուցիչների իրավունքներն էլ պաշտպանվեն, ինչին ի պատասխան՝ նա նշեց, որ սոցիալական ուղղվածության տնտեսական քաղաքականություն է պետք, որը կխրախուսի, կխթանի փոքր ու միջին ձեռնարկատիրությունը։ Նա շեշտեց, որ այսօր այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում, ընդհակառակը՝ տարիներ ի վեր մարդկանց վախեցնում են, որ շրջհարկի շեմը փոքրացնելու են, միկրոձեռնարկություններին մտցրեցին սովորական հարկային դաշտ, որով մեծ հարված հասցրին միկրոձեռնարկատերերին և այլն։

«Այս ամեն ինչն իրենք հիմնավորում են իբրև թե ոչ կարգապահ տնտեսվարողներին պատժելու անհրաժեշտությամբ, ինչն այդպես չէ։ Եթե 1-2 հոգու մոտ խախտում են արձանագրում, ապա դա դեռ չի նշանակում, որ բոլոր պատշաճ օրինապահ տնտեսվարողները դրանից պետք է տուժեն»,- շեշտեց նա:

Արթուր Խաչատրյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այս տարիներին հազարներով ավելացել է իրավապահ մարմինների թվաքանակը, իսկ պարգևավճարներն առատությունից հոսում են. «Թող գնան ու օրինախախտներին բացահայտեն, ոչ թե բոլորին պատժեն այն բանի համար, որ մի քանի հոգի ենթադրաբար խախտումներ են կատարել»։

Մեր զրուցակիցը չբացառեց նաև, որ քաղաքացիներին տուգանելու քաղաքականությունն ուղղված է պարգևավճարների ֆոնդը մեծացնելուն, որքան էլ հայտարարվի, որ պարգևավճարների ծավալը կրճատվում է։ Նա հավելեց՝ սա նաև ճնշիչ գործիք է, որն իր մեջ նաև քաղաքական բաղադրիչ է պարունակում՝ քաղաքական իշխանությունն ամրապնդելու, պահպանելու և վախ տարածելու նպատակով։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ