Ներքին 2 տարի առաջ - 19:51 15-02-2024

Բոլշևիկների և ՔՊ-ի քաղաքական թիրախները նույնն են

Վերջին տարիներին՝ մասնավորապես 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, Հայ առաքելական եկեղեցու հանդեպ հարձակման, իրավունքների ոտնահարման դեպքերը հաճախակի են դարձել։

Պատմությունից հայտնի է, որ եկեղեցու և հոգևորականության դեմ բռնաճնշումներ եղել են խորհրդային բռնազավթման տարիներին՝ առավելապես անցյալ դարի 30-ականներին։ Հակաքրիստոնեական կառույցներից ամենախոշորը «Մարտնչող անաստվածների միությունն էր»։ Բայց կազմակերպվում էին նաև շարժումներ, որոնք իբրև թե դժգոհ էին կաթողիկոսի գործելաոճից։

Այս թեմայով Oragir.News-ը զրուցեց պատմաբան Ալիկ Ղարիբյանի հետ՝ պարզելու, թե ինչ ընդհանրություն կա այժմ կազմակերպվող շարժումների և բոլշևիկյան բռնաճնշումների միջև։

«Բոլշևիկները 30-ական թվականներին ձևավորել են հակաեկեղեցական կառույցներ, ինչպես նաև «Նոր եկեղեցի, նոր Հայրապետ» շարժումը, որի նպատակն էր թուլացնել Հայ առաքելական եկեղեցուն և հիմքերը խարխլել։ Այսօրվա քաղաքականության քայլերը, ըստ էության, նույնն են, բայց դրսևորումները վտանգավոր են, քանի որ Առաքելական եկեղեցին հանդիսանում է հայ ժողովրդի ինքնության հենասյուներից մեկը։

Մենք ունենք ինքնության հիմնական 4 հենասյուն։ Առաջինը մայրենի լեզուն է, երկրորդը՝ մեր կրոնը, որի առանցքում եկեղեցու գործունեությունն է, երրորդը հայրենիքի կենսատարածքի ընկալումն է, և չորրորդը՝ էթնիկ ինքնագիտակցությունը։ Նկատելի հարվածներ կան ինքնության այս տարրերին։ Նմանություններ կան, իհարկե, և դրանք շատ վտանգավոր են։ Ու թելերը տանում են դեպի Անդրօվկիանոսյան տարածքներ, հիմնական նպատակը մեր ինքնության տարրերը թուլացնելն է»,- նկատեց պատմաբանը։

Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսպես կոչված «Վարդանանց շարժումն» օրերս «Փրկենք մեր եկեղեցին և մեր երեխաներին» խորագրով հայտարարություն էր տարածել և փետրվարի 24-ին՝ ժամը 15։00-ին, քաղաքացիներին հրավիրել Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղից մեկնարկելու է իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի։ Դրան զուգահեռ նույն վայրում նախապատրաստվում է եկեղեցուն և կաթողիկոսին զորակցության ցույց, որի մասնակիցները վճռական դիմադրություն ցույց տալու տրամադրություն էին արտահայտել։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին