Վալենտինի տոնը քարոզում են նրանք, ովքեր վաճառքի առաջարկ ունեն․ սարկավագ
copy image url

Վալենտինի տոնը քարոզում են նրանք, ովքեր վաճառքի առաջարկ ունեն․ սարկավագ

Ներքին 1 տարի առաջ - 21:47 14-02-2024
Փետրվարի 14-ը Սուրբ Վալենտինի օրն է, այն համարվում է սիրահարների տոնը: Տոնի մասին հակասությունները շատ են, շատերը կարծում են, որ այն մեզանում օտար տոն է, և տեղին չէ նշելը:

Oragir.News-ը տոնի մասին զրուցել է Գագիկ սարկավագ Հակոբյանի հետ:

Մեր հարցին, թե տեղին է արդյոք նշել այս տոնը, սարկավագը պատասխանեց․ «Որպես սարկավագ, հոգևորական ու հայ մարդ՝ ես դեմ եմ այս տոնը նշելուն։ Մենք ունենք մեր սիրո տոնը՝ Սուրբ Սարգիսը, դա է պետք նշել: Վալենտին անունով սուրբ չի եղել. Վալենտինը օտարամուտ տոն է»։

Հարցրինք, թե իր կարծիքով՝ ով է քարոզում մեզանում Վալենտինի տոնը։

«Իմ կարծիքով՝ դա քարոզում են մարդիկ, ովքեր տոնի շրջանակներում վաճառքի առաջարկ ունեն և հենց դրա համար էլ քարոզում են. մարկետինգային քայլ է»։

Սարկավագը պարզաբանեց նաև, թե երբ է պետքնշել սիրահարների տոնը։

«Պետք է նշել միայն Սուրբ Սարգսի տոնը, այն մեզ՝ հայերիս համար սիրո տոն է: Հույն զորավարը, որ բավականին երկար ժամանակ ապրել է Հայաստանում ու մեր սիրելին է եղել, սիրո խորհրդանիշն է: Օտար տոների կողքին մենք պետք է ունենանք ու նշենք մերը» - եզրափակեց սարկավագը:

Ամենից շատ դիտված

16:48 1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում
16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
12:55 Սամվել Կարապետյանի եղբորորդին այդպես էլ չի հասկացել՝ ինչու են իրենց տարել 6-րդ վարչություն
12:45 Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում․ Փաշինյանի պատասխանը
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
11:57 Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
08:35 Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. Հրապարակ
13:15 Հարձակո՞ւմ է սպասվում․ ինչու է ԱՄՆ-ն հորդորում չայցելել Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ
08:56 Անտեր վիճակ է․ Փաշինյանի ջղաձգումները կարող են հետապնդել 3 հիմնական նպատակ