Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:24 14-02-2024

Ավագանու անդամը պնդում է, որ հեռացել է «Ապրելու երկրից», բայց չի միացել ՔՊ-ին

Երեկ՝ փետրվարի 13-ին, Չարենցավանի ավագանու անդամ Դավիթ Պապոյանը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ պատրաստվում է դուրս գալ «Ապրելու երկիր» կուսակցությունից և իր գործունեությունը ծավալել որպես ավագանու անկախ անդամ։

Oragir.News-ը կապ հաստատեց Դավիթ Պապոյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված նրա որոշումը։

«Ճիշտն ասած՝ իմ հայացքների հետ է կապված։ Նպատակահարմար գտա, քանի որ այսպես ավելի շատ օգտակար կլինեմ բնակիչներին, քան ինչ-որ խմբակցության պատկանելիություն ունենալով։ Մեր միջև խնդիր չի եղել և չի էլ կարող լինել։ Ես խմբակցության բոլոր անդամների, նաև խմբակցության ղեկավարի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեմ։ Այսպես ավելի անկաշկանդ, ավելի լավ կարող եմ օգտակար լինել բնակիչներին։ Սա է ամբողջ խնդիրը։

Հարցին՝ արդյոք սա նշանակում է, որ նա պատրաստվում է միանալ ՔՊ-ին, Դավիթ Պապոյանը պատասխանեց․

«Միանշանակ, ո՛չ, նման խոսակցություններ չեն քննարկվել, չկա, չի էլ եղել։ Ես նախկին զինվորական եմ։ Մտել եմ քաղաքականություն մի պարզ պատճառով, որ իմ գյուղի, իմ համայնքի մարդկանց, ովքեր ինձ դիմել են խնդրանքով, ինչ-որ մի տեղ օգտակար լինեմ։ Ինչ վերաբերում է այդ ասեկոսեներին, դրանք սուտ են, իրականությանը չեն համապատասխանում»,- եզրափակեց ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն գրոհ է սկսել մարզերում իր թուլացած դիրքերն ամրացնելու և մրցակիցների թիմերը քայքայելու ուղղությամբ։ Ալավերդիում նրանց հաջողվեց գրավել համայնքապետի պաշտոնը։ Նման խմորումներ են ընթանում նաև Գյումրիում և այլ համայնքերում։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան