Ներքին 4 տարի առաջ - 18:59 30-03-2022

Վերջում կանգնելու են ասեն՝ ո՞վ ասաց, որ այդ տեսքը չենք ստանալու. ավագանու անդամը՝ ապօրինի շինության մասին  

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Կոմիտասի պողոտա 49/11 հասցեում՝ Կոմիտասի շուկայի մոտ գտնվող շինության վերաբերյալ: Ըստ ավագանու անդամի՝ կառուցվել է հերթական ապօրինի շինությունը։ «Ես եմ տեսողությունից վա՞տ, թե՞ իրոք 4 հարկ չի։ 2 հարկ ապօրինի շինություն։ Ի՞նչ ենք անում, պարոն քաղաքապետ»,- գրել է ավագանու անդամը։

Oragir.news-ը կապ հաստատեց Անի Խաչատրյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ նախագծի մասին է խոսքը, և ըստ ավագանու անդամի՝ ինչո՞ւ է ապօրինի շինություն: Վերջինս պատասխանեց, որ կառուցապատողներին թույլ է տրված 14,5 մետր, բայց իրենք երկու հարկի չափով ապօրինի շինություն են թույլ տվել, խախտում են արել։ Այս պահի դրությամբ շինությունը որևէ կապ չունի նախագծի հետ։

«Արտաքին տեսքի նախագծի հետ կապված դեռ որևէ բան չեմ ասել, որովհետև դա ավարտական ակտի ժամանակ է քննարկվելու, այսինքն՝ իրենք վերջում կարող են ասել, որ այս տեսքն են ստանալու, ո՞վ ասաց, որ այդ տեսքը չի լինելու։ Այս պահին կան կազմած ակտեր ինքնակամ շինությունների վերաբերյալ, այսինքն՝ փաստացի այն մանսարդային հարկը ինքնակամ շինություն է։ Ինչքանով որ ես եմ տեղյակ, կառուցապատողը պնդում է, որ շինությունը նախագծվել է ինքնակամ կառույցների մասին նախագծից առաջ, ու մտածում է, որ կարող է հանգիստ դա սեփականաշնորհել, օրինականացնել։ Գաղափար էլ չունեմ, թե ով է կառուցապատողը։ Բայց դա օրենքից հետո է կառուցվել, որովհետև դա նոր սարքած կառույց է։ «Դվին» հյուրանոցի նույն պատմությունն է, էլի. ոնց եղավ, մեծ տուգանք մուծեց, այ մոտավոր այդ նույն ճակատագրին ինքը կարժանանա՝ կամ կքանդվի, կամ գումար կմուծի պետությանը»։

Հարցին՝ որպես ավագանու անդամ, ի՞նչ է պատրաստվում անել, պատասխանեց. «Միանշանակ, ես՝ որպես ավագանու անդամ, հետևելու եմ ամբողջ գործընթացին և՛ արտաքին տեսքի համար, և՛ նրա, թե արդյոք համապատասխանո՞ւմ է նախագծին, թե՞ ոչ։ Վերջում, եթե ինքն ավարտական ակտի ժամանակ չհամապատասխանեցվի, տարբեր միջոցներ կարելի է կիրառել՝ ընդհուպ մինչև պետականացնել այդ կառույցը»։

Քնարիկ Պետրոսյան


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան