Կոտայքի մարզի դատախազները 2023 թվականին 803 գործ են ուղարկել դատարան՝ 3,5 անգամ ավելի քան 2022 թվականին. Աննա Վարդապետյանին են ներկայացվել Կոտայքի մարզի դատախազության գործունեության արդյունքները:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզների, ընդհանուր օգտագործման տարածքների, ջրավազանների, անտառային տարածքների և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով՝ օտարման ոչ ենթական տարածքների վերաբերյալ ուսումնասիրությունները:
Անդրադառնալով 8 ամսից ավելի տևող վարույթներին՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է հատկապես կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող վարույթները, քննարկվել են դրանց շրջանակում փողերի լվացման դեպքերը: Շեշտադրվել է կոռուպցիոն վարույթներին զուգահեռ՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու անհրաժեշտությունը: