Միտք Ներքին 2 տարի առաջ - 08:50 12-02-2024

Սեղմեց չբարեկամների ձեռքերն ու լայն բացեց պատերազմի դուռը

Ընձեռված հնարավորությունը չօգտագործելը պատժվում է ձախողակի շրջանով։ Փետրվարի 11-ին The Telegraph-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ դասեր չի քաղել 2020-ի պարտությունից և հակված է կրկնել նույն աղետալի սխալը։ Նա չօգտվեց առիթից, չներկայացնրեց նոր հավակնություն, բայց պարզեցրեց ՀՀ դիրքորոշումը աշխարհին հետաքրքրող հարցերի վերաբերյալ, չարդարացնելով միջազգային ակնկալիքները։ Այսպես փոշիացրեց միջազգային հանրությանը միջնորդավորված ուղերձ հղելու ևս մեկ շանս։

Թուրք-ռուսական 3+2 նախագծով ռուս-թուրք-ադրբեջանական եղբայրությունը հավակնում է պայմաններ թելադրել և գերիշխանություն հաստատել տարածաշրջանում, դուրս մղելով գերտերություն ԱՄՆ-ին, Եվրամիությանը։ Փաշինյանը կրկին ընդգծեց, որ իրենք ընտրել են տարածաշրջանացումը։ Այսինքն՝ 3+2-ը։ Սա սխալ ընտրություն է։ 2020-ին Փաշինյանը մերժեց Արևմուտքի, Ֆրանսիայի առաջարկներն ու ապավինեց Մոսկվայի միջորդությանը։ Ներկայում ՀՀ-ն կարող է ընտրություն կատարել, ինչի մասին պարզ հարցնում է The Telegraph-ի լրագրողը։ Սակայն Փաշինյանը հայտարարեց, որ ընտրում է տարածաշրջանացումը։ Նշանակում է, որ կրկին հակված է մերժել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությունները, տարածաշրջանի խնդիրները լուծել ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ։

Մինչ տարածաշրջանացման մասին խոսելը, Փաշինյանը The Telegraph-ի ընթերցողներին խոստանում է ամեն ինչ անել, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Խաղաղության տեսական երկու տարբերակ կա։ Ողջամիտները կարծում են, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, երբ Ռուսաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասից հեռանան։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և նրանց դաշնակից երկրները այս տարբերակի կողմնակից են, այդ ուղղությամբ ջանք են կիրառում։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ամեն ինչ անելու է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, ապա կարող էր թվալ, թե ՀՀ-ն ևս ջանք է գործադրելու, որ ՌԴ-ն ու Թուրքիան այստեղից դուրս մղվեն։ Վերջիններս, սակայն ունեն խաղաղության իրենց պատկերացումը, որը ներկայացրել են 3+2-ի տեսքով և անվանում են տարածաշրջանացում։ Այս բառը շրջանառության մեջ են դրել 2020-ի վերջում՝ Արցախը զավթելուց հետո։ Նիկոլ Փաշինյանը նույնպես տարածաշրջանացումն է ընտրում, արհամարհելով ռիսկերը։

Այս հայտարարությումբ ՔՊ ղեկավարը, պատկերավոր ասած՝ սեղմեց մեր չբարեկամների ձեռքերն ու լայն բացեց պատերազմի դուռը։ Պարզ ակնարկեց, որ եթե Նոյեմբերի 9-ի 9-րդ կետի իրականացման ջատագովները նոր պատերազմ սկսեն, ինչպես կանխատեսում են փորձագետները, ապա ՀՀ-ն կրկին կապավինի Մոսկվայի միջնորդությանը, չի ընդունի Արևմուտքի աջակությունը, քանի որ ընտրում է տարածաշրջանացումը։

Տևական ժամանակ ՔՊ-ն ակնարկում էր, թե քնարկում են արտաքին քաղաքականության նոր տեսլականը։ Լավատեսները հույս էին արթնացնում, որ այդ տեսլականն առնչվելու է քաղաքակրթական ընտրությանը, անկախությանը, ժողովրդավարությանը։ Սակայն պարզվում է, որ այն քաղաքակրթության կամ ժողովրդավարության հետ առնչություն չունի, տարածաշրջանացում է։

The Telegraph-ին տված հարցազրույցում կար նաև մեկ ուշագրավ ու մեկ զավեշտալի դրվագ։ Ուշագրավը լրագրողի հարցն էր Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի մասին, որը եվրախորհրդարանականների հոտնկայս ծափահարությանն էր արժանացել։ Փաշինյանը չօգտվեց առիթից, չկրկնեց այդ ելույթի շեշտադրումները։ Հակառակը՝ հաստատեց, որ ՀՀ-ն ոչ միայն Եվրամիության հետ գործակցությունը խորացնելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու օրակարգ չունի, այլև այդ ելույթը այնքան անկարևոր է համարում, որ դրան հավելյալ չի ուզում անդրադառնալ։

Իսկ հարցազրույցի զավեշտալի դրվագն այն էր, երբ Փաշինյանը ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող Վլադիմիր Պուտինին ձերբակալելը որակեց իրավական խնդիր, որի հետ ինքն առնչություն չունի, քանի որ զբաղվում է միայն քաղաքական լուրջ հարցերով, իրավապահ համակարգի գործառույթներին չի միջամտում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին