Թող Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն․ ՀՀ ԱԳՆ շնորհավորանքը
copy image url

Թող Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն․ ՀՀ ԱԳՆ շնորհավորանքը

Ներքին 1 տարի առաջ - 19:52 11-02-2024
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։

«Ջերմ շնորհավորանքներ մեր հարևան և ուժեղ գործընկեր Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։

Մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում մեր գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։

Թող որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը»։