Արտաքին 2 տարի առաջ - 18:22 21-09-2024

Իրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետ

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին իսլամական պետություններին հերթական անգամ կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետ՝ ընդգծելով, որ դա ամենաքիչն է, ինչը նրանք կարող են անել։ Գրում են իրանական լրատվամիջոցները։

Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Խամենեիի խոսքերն Իրանում իսլամական երկրների դեսպանների և Իսլամական միասնության 38-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։

«Եթե իսլամական ումման օգտագործի իր ներքին ուժն, ապա Սիոնիստական ռեժիմը կհեռացվի իսլամական համայնքի սրտից», -ասել է Այաթոլլահ Խամենեին։

Անդրադառնալով Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում «Իսրայելի ռեժիմի բարբարոս հանցագործություններին», առաջնորդը նշել է, որ իսլամական երկրների ներքին հզորությունը կարող է հանգեցնել Սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ու միջամտության վերացմանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի