Արտաքին 2 տարի առաջ - 15:50 11-11-2023

Ռայիսին իսլամական երկրներին կոչ է արել Պաղեստինի հարցում վճռական որոշում կայացնել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ է արել իսլամական երկրների ղեկավարներին Պաղեստինի հարցում հաստատուն որոշում կայացնել և իրականացնել այն։ Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը:

Ռայիսին այս մասին ասել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ հանդիպումից առաջ:

«Ակնկալվում է, որ իսլամական երկրների ղեկավարները Պաղեստինի հարցում, որն աշխարհում ամենակարևոր հարցն է, հաստատուն որոշում կկայացնեն, և որոշումն ամբողջությամբ կիրականացվի»,- ասել է Իրանի նախագահը՝ կոչ անելով խոսելու փոխարեն գործի անցնել:

Ռայիսին հավելել է, որ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծության անհապաղ դադարեցումը, Գազայի ժողովրդի համար օգնության ճանապարհի բացումը, Գազայի իրավունքների իրացումը և այլ հարցեր կազմակերպության հիմնական նպատակներն են:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ