Երևան +11°
copy image url
Միտք Ներքին 3 ամիս առաջ - 10:00 11-02-2024

Տիգրա՛ն ջան, սիրուն չի. ինչի՞ց վախեցավ ՔՊ-ն

Թանկացումների հերթական, հակաժողովրդական նախաձեռնությունը հետաձգվեց։ Հայկ Մարությանի և ընդդիմադիր մյուս գործիչների կարծիքով՝ ՔՊ-ական իշխանությունները նահանջեցին՝ վախենալով բողոքի ցույցերից։ Պաշտոնական տեղեկատվությամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալը քաղաքապետին խնդրել է թանկացումը հետաձգել, լավարկել նախագիծը։ Սա նշանակում է, որ տրանսպորտը կթանկանա, բայց ոչ հիմա։ Ինչո՞ւ հետաձգվեց թանկացումը։ Ե՞րբ ու ի՞նչ փոփոխություններով այն կրկին կբերվի օրակարգ։

Եթե տրանսպորտի թանկացման հարցը դրվեր հանրային քննարկման, ապա կհնչեին «խելացի» առաջարկներ տրանսպորտային բարեփոխումների և նոր գնային համակարգի վերաբերյալ։ Ակնհայտ թանկացման ջատագովների և թանկացման հակառակորդների միջև բանավեճ կսրվեր։ Թանկացումը կպաշտպանեին իշխանության ներկայացուցիչները և վարձու փորձագետները։ Հակառակորդները կլինեին Երևանի ավագանու ընդդիմադիր գործիչները և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Թանկացման հակառակորդների ժողովրդականությունը թռիչքով կաճեր։ Ընդդիմությունը մեծ պոտենցիալով կմասնակցեր առաջիկա ԱԺ ընտրություններին, և հնարավոր է՝ կհաղթեր։ Այս կանխատեսելի պարտությունն աչքի առաջ ունենալով՝ ՔՊ-ն վախեցավ ու օրակարգից հանեց տրանսպորտի թանկացման հարցը։

Տրանսպրոտի թանկացումը բացառիկ նախագծերից է, որը վնասում է գրեթե բոլորին։ Դրանից շատ կտուժեին թոշակառուները, որոնք օգտվում են տրանսպորտից բժշկի գնալու, անհրաժեշտ գնումներ անելու, թոռնիկներին տեսակցելու համար։ Շատ կտուժեին ուսանողներն ու ցածր աշխատավարձով, եկամտով աշխատողները։ Նրանց անձնական բյուջեն կճեղքվեր։ Ոսանողներն ու փոքր եկամուտներ ունեցող երիտասարդներն ակտիվ ցուցարարներ են, կարող են ժամերով մասնակցել ցույցերին, փողոցներ փակել, նույնիսկ՝ ջրցան մեքենաների դեմ անվարան կանգնել, ինչպես անում էին «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ։

Եթե ընդդիմությունը տրանսպորտի թանկացման դեմ պայքարը կազմակերպեր առանց քաղաքական ենթատեքստի, ապա պայքարին կներգրավեր շատ մարդկանց, որոնք ավանդաբար վախենում են քաղաքականությունից։ Իսկ եթե ապաքաղաքական ցուցարարների դեմ ուժ կիրառվեր, ապա ՔՊ-ն կզրկվեր մեծ ընտրազանգվածից։ Հաշվի առնելով ՔՊ-ի վարկանիշի նվազագույն մակարդակը՝ Երևանի քաղաքապետարանը որոշեց ռիսկի չդիմել։ Վախեցավ, որ բողոքի ենթադրյալ հեղեղի արդյունքում ՔՊ-ն վերջնական կհեղինազրկվի, ու կփոշիանա վերարտադրվելու հույսը։ Ժողովրդի ցասումն այնքան մեծ կարող էր լինել, որ ՔՊ-ականների մի մասը կարտագաղթեր։

Այս ռիսկերը հաշվի առնող իշխանությունները մի քանի ամիս անց, հավանաբար, թանկացման բազմազան գնային առաջարկներով նոր նախագիծ կբերեն օրակարգ, որով արտոնություն կսահմանեն սոցիալական խոցելի խմբերի, թոշակառուների, ուսանողների, պատերազմի մասնակիցների համար, որպեսզի այս խմբերը չմասնակցեն բողոքի ցույցերին։ Իսկ եթե այնուամենայնիվ ցույցերի մեծ ռիսկը պահպանվի, ապա ՔՊ-ն, հնարավոր է՝ Երևանի տրանսպորտի շահագործումը հանձնի մասնավոր միասնական օպերատորին՝ ՔՊ-ական որևէ օլիգարխի։ Այս դեպքում բողոքի սլաքները կուղղվեն ոչ թե Ավինյանի կամ Փաշինյանի, այլ ամենայն գծատերի դեմ։ Ու եթե հնարավոր չլինի ճնշել բողոքի ցույցերը, ապա օլիգարխին քավության նոխազ կդարձնեն ու կհետաձգեն թանկացումը։

Մի տարբերակ էլ ունեն ՔՊ-ական իշխանությունները, որով թանկացման հարցը կարող են շրջել իրենց օգտին։ Սահմանադրական հանրաքվեի նախօրեին, երբ անհրաժեշտ կլինի բարձրացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, Երևանի քաղաքապետարանը կրկին օրակարգ կբերի հարցը։ Բայց նախքան կբարձրանա բողոքի ալիքը, Փաշինյանը կգնա քաղաքապետարան, ձեռքը կդնի Տիգրան Ավինյանի ուսին ու կասի՝ «Տիգրան ջան, սիրուն չի», թանկացման թեման կփակի մեկ րոպեում։ Դրանից հետո Փաշինյանի ժողովրդականությունը կաճի, իսկ սոցիոլոգներն այդ աճով կկանխատեսեն սահմանադրական հանրաքվեում նրա հաջողությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին