Ուղիղ եթեր
Պաշտոնյան կարծում է, որ բժշկական օպտիմալացումը Գյումրիում առաջընթացի պատճառ է դարձել
copy image url

Պաշտոնյան կարծում է, որ բժշկական օպտիմալացումը Գյումրիում առաջընթացի պատճառ է դարձել

Ներքին 1 տարի առաջ - 17:00 09-02-2024
2021 թվականին «Գյումրի» ԲԿ-ին միավորվեցին Գյումրիի ծննդատունը, պաթոլոգոանատոմիական լաբորատորիան, Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերն ու Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը: 2023 թվականի սեպտեմբերի 28-ի կառավարության որոշմամբ էլ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ն վերակազմակերպվեց «Գյումրի» ԲԿ-ի հետ և այժմ ընթանում են կառուցվածքային փոփոխություններ ու բուժանձնակազմի տեղափոխություններ:

Ինչո՞ւ են միավորվում մարզի ամենամեծ բուժհաստատությունները, արդյոք Գյումրի ԲԿ-ն ունի՞ բավարար շենքային պայմաններ ու հագեցվածություն՝ բազմապրոֆիլ ծառայություններ մատուցելու համար։ Այս հարցերի շուրջ Գյումրիի «Երկխոսություն մեդիա կենտրոն»-ում քննարկում է տեղի ունեցել։

Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը տեղեկացրեց, որ օպտիմալացումը թույլ տվեց ունենալ առաջընթաց։ Նկատենք, սակայն, որ բուժառուներն այդ օպտիմալացում կոչվածից գոհ չեն։

«Կառավարության որոշումը նախատեսում է որոշակի սկզբունքներ, և այդ սկզբունքներից մեկն այն է, որ ծառայություններ մատուցող, բայց թերբեռնված ծառայությունները վերամիավորվեն, վերակազմակերպվեն, որ ավելի հասանելի և որակյալ ծառայություններ մատուցեն մարզի ազգաբնակչությանը»,- նշեց Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնյան։

Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» բուժաշխատողները կողմ չեն օպտիմալացմանը և ներկայացրել են իրենց հակափաստարկները, որ իրենց բուժհիմնարկը որակյալ ծառայություններ է մատուցում և միավորելու անհրաժեշտություն չունի։ Թե ինչու բուժաշխատողների փաստարկները չընդունվեցին և միավորման գործընթաց սկսվեց, Լեյլի Ասլանյանն այսպես է մեկնաբանում․



«Այնպես չէ, որ ծառայությունները որակյալ չեն եղել, ուղղակի՝ երբ 2012 թվականին Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» բացվեց մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը, Գյումրու հեղինակավոր ծննդատունը խնդիրներ ունեցավ, լուրջ պարտքեր կուտակեցվին, անգամ շրջանառվում էր ծննդատունը փակելու տարբերակը»։

Լեյլի Ասլանյանը շեշտում է, որ միավորման նպատակը բացառապես բժշկական ծառայությունների որակի բարձրացումն է։

«Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի խոսքով, «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» միավորման գործընթացն արդեն սկսվել է, կառուցվածքային փոփոխություններ են կատարվում։

«Մանկական ծառայությունը մնում է իր շենքում, մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը կտեղափոխվի «Գյումրի» ԲԿ։ Շենքային պայմաններից ելնելով՝ Գյումրի ԲԿ-ից որոշ բաժանմունքներ, ծառայություններ կտեղափոխվեն ավստրիական հիվանդանոց։ Ինֆեկցիոն բաժանմունքը ևս կտեղափոխվի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որովհետև ինֆեկցիոն բաժանմունքը ժամանակավոր էր տեղակայված «Գյումրի» ԲԿ-ում»,- տեղեկացրեց Արմեն Խաչատրյանը։



Իսկ «Գյումրի» ԲԿ-ի մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության պատասխանատու Էդգար Սուքիասյանը վստահեցրեց․ «Ոչ մի կրճատում չի լինելու, մեզ դիմելու են երիտասարդ մասնագետները, իսկ երիտասարդ մասնագետների պահանջ միշտ կա»։ Նրա խոսքով՝ իրենց բաժանմունք եկող մասնագետներն իրենց հետ կբերեն նաև նոր բուժառուների, հետևաբար ծառայությունը լիարժեք ծանրաբեռնվածությամբ և արդյունավետ կաշխատի։



2020 թվականից սկսված՝ օպտիմալացման գործընթացով Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում իրար հետևից փակվել են մի շարք բժշկական հաստատություններ, այդ թվում՝ ծննդատներ ու մասնագիտացված հիվանդանոցներ։

Իշխանության որոշումը բացատրվում է նրանով, որ իբր հիվանդանոցների օպտիմալացումով միանգամից երկու առանցքային հարց է լուծվում. Նախ՝ ծախսերն են կրճատվում, և հետո՝ բնակիչների համար առողջապահական ծառայություններն ավելի հասանելի են դառնում։

Ամենից շատ դիտված

16:05 Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան
08:30 «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. Փաստ
00:04 Իսրայելական օդուժը իրանական երկնքում իրեն լրիվ տեր ու տիրական է զգում. Իրանը պարտվում է
22:41 Ոստիկանապետի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ
18:02 Քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին
12:50 Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանի կինը 2024-ին արտադրված BMW է գնել 
09:10 Օգոստոսի 1-ից կտուժեն աղքատը, ներգաղթյալն ու տոկոսի տակ մնացածը
18:45 Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին
11:17 Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
22:47 Իրանի և Իսրայելի տարածաշրջանային կշիռն ու կարգավիճակը ենթարկվելու են խորը էվոլուցիայի