Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:43 09-02-2024

Նպատակը ձևակերպված չէ կոնկրետ անձի դեմ. ՔՊ-ական պատգամավորը՝ Ալիևին դատի տալու մասին

Մենք խոսում ենք սկզբունքների մասին, որոնք ցանկացած սուվերեն պետության համար պետք է առաջնային լինեն։ Այս ամսին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի հետ բարձրագույն մակարդակով առաջիկա բանակցությունների ժամանակ արդյոք Հայաստանը վերահաստատելու է հայտնի երեք սկզբունքները։

Հարցին՝ արդյոք ՔՊ-ն պատրա՞ստ է Միջազգային քրեական դատարանում հայց ներկայացնել ընդդեմ Իլհամ Ալիևի, վերջինս պատասխանեց․

«Որպես նպատակ ՀՀ-ն իր առաջ դրել է բոլոր կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել, թե դրա արդյունքում ո՞ր սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի, այն արդեն իրավական հարց է։ Այսինքը՝ որպես այդպիսին նպատակը ձևակերպված չէ կոնկրետ անձի դեմ, կամ որևէ այլ սուբյեկտի դեմ։ Նպատակը հանցագործությունները պատժելն է»,-հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։

Արձագանքելով Ադրբեջանից հնչած տեղեկատվությանը, թե իրենք պատրաստ են վերականգնել Բրյուսելյան բանակցությունների ձևաչափը և հանդիպում կազմակերպել այնտեղ՝ ՔՊ խմբակցության քարտուղարը հայտնեց, որ Հայաստանը վերահաստատում է՝ կողմ է Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսմանը։ Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, սակայն, նշում է՝ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ այս պահին որևէ հստակություն չկա: «Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, ևս կողմ է այդ ձևաչափերով բանակցությունների վերսկսմանը, քանի որ Հայաստանի օրակարգում առաջնային է տարածաշրջանում խաղաղության հաստատումը»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չգիտի, թե որքանով է իրատեսական հիմա ձևաչափի վերականգնումն ու դրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաձայնությունը:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան