Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:08 07-02-2024

ՊՆ-ն զոհվածների տվյալների հետ չի աշխատում․ Փաշինյան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անուն-ազգանունները ինչո՞ւ Պաշտպանության նախարարության կայքում չեն հրապարակվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղից սկսեց արձագանքել, և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց, որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից պատասխանի այդ հարցին։

«Ինչո՞ւ «Զինապահ» հիմնադրամը, և ոչ Պաշտպանության նախարարությունը, դուք գիտեք, որ պատերազմի ընթացքում և հետագայում եղել են դեպքեր, երբ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների տվյալներ, հետո դրանք սխալ են դուրս եկել, պարզվել է, որ կենդանի զինվորների անուններ են հրապարակվել։ Հիմա միակ տեղը, որտեղ անուն ազգանունը և զոհված լինելու փաստը վերիֆիկացիայի է ենթարկվում՝ դա «Զինապահ» հիմնադրամն է։ «Զինապահ» հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ, բայց եթե դուք հարցը բարձրացնում եք նրա մասին, որ այդ կարգով չի հրապարակվել «Զինապահ» հիմնադրամի կայքում, դա կայքի թվային կարգավորումներ փոխելու հարց է։ Թող կայքում կարգավորում լինի, որ լինի 44-օրյա պատերազմի զոհվածներ, բերի ցուցակը։ Այդտեղ պատճառ չկա, միակ պատճառը, որ վերիֆիկացված մի քանի անգամ ստուգված տվյալ ունի, ապա ինքը պիտի հրապարակի, ճիշտ տեղը դա է»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Նազարյանն արձագանքեց, որ եթե թաքցնելու միտում չկա, ինչո՞ւմն է դժվարությունը, որ ՊՆ կայքում չի հրապարակվում․ «Դժվա՞ր է ՊՆ կայքում վերցնել «Զինապահ» հիմնադրամում եղած տվյալները, ավելացնել այն զոհվածները, որոնք չեն գնացել, որտեղ մարդը կամ ինչ-որ մի կազմակերպություն, որ ուզում է մի բան անել, ճշտի, հաստատ իմանա։ Անընդհատ ինձ ասում են՝ մեր երեխեքը արժանի չե՞ն, որ գրեն պետական ինչ-որ մարմնի էջում, որ էս տղերքը զոհվել են 44-օրյա պատերազմում»։

Փաշինյանը շեշտեց, որ զոհվածների տվյալները պետք է լինեն այնտեղ, որտեղ այդ տվյալի հետ աշխատում են․ «Որ սխալներ, կազուսներ չլինեն։ Ամբողջ պատմությունը գնում ու կենտրոնանում է այնտեղ, նույնականացումն ու վերստուգումն արվում է այնտեղից։ Սա, կներեք, հուշարձան չէ, որ անունները քարի վրա գրվեն ու այդպես ֆիքսված մնա։ Ով որ աշխատում է այդ տվյալի հետ, ինքը պետք է հրապարակի»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան