Ներքին 2 տարի առաջ - 10:35 07-02-2024

«Ֆրինյուզ»-ն այլևս առաջվանը չէ․ ԱԱԾ-ն սկսել է վերահսկել

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումից հետո որոշակի փոփոխություններ են եղել նաև ԱԺ նախագահի ընտանիքի հետ կապվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունում։

Oragir.News-ի տեղեկություններով, ձերբակալումից անմիջապես հետո «Ֆրինյուզ»-ի գրասենյակ է այցելել ԱԱԾ մի աշխատակից, որն ասել է, թե այսուհետ պետք է իրենք հետևեն ուղիղ եթերին։

Այդ օրվանից սկսած՝ ԱԱԾ աշխատակից է նստում «Ֆրինյուզ»-ի գրասենյակում ու հետևում եթերի բովանդակությանը։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն չի կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգման ներքո գործող «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այն է՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումները, ինչի պատճառով էլ նախարարությունը կտրուկ քայլերի է կարող է գնալ՝ ընդհուպ եթերի անջատում։

Ի դեպ, արդեն 2 օր է, ինչ «Ֆրինյուզ»-ը չի հեռարձակվում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»