copy image url
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:35 06-02-2024

Մեր երկրում թշնամու ժամանակն է. Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Ազգային ժողովում հանդես է եկել հայտարարությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Երբ գուժում էինք, թե Արցախը հանձնելով թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու և պայքարը Հայաստանի գոյության համար է, շատերը մեզ մեղադրում էին գույները թանձրացնելու մեջ։

Հիմա ամեն բան առավել քան ակնհայտ է և ցինիկորեն ողբերգական։

Օրենքի գերակայության, ժողովրդավարության, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու, ազատ ընտրությունների, կոռուպցիան արմատախիլ անելու քպ-ական խոստումները սին էին, իսկ կոռուպցիոն սխեմաներն ու դատաիրավական տեռորը ավելի քան ակնհայտ:

Մենք հիմա մի ուրիշ՝ բազմակողմ պատերազմի մեջ ենք, ուր հարցականի տակ են Հայաստանի պետականությունն ու հայ ժողովրդի լինելիությունը։

Մեր իրականությունը վերածվել է համատարած հրդեհների․ չգիտես որը շիջես։

Մեր երկրում թշնամու ժամանակն է․․․ երկրում թուրք-ադրբեջանական կամքն է մոլեգնում ու ներազգային օրակարգ թելադրում։

Քաղաքական ու դիվանագիտական բանկրոտ վարչախումբն ու նրա առաջնորդը մսխել են երկրի անվտանգային բոլոր ռեսուրսները։

Ունակ չլինելով հակազդելու թշնամուն, զբաղված եք թուրքական թեզերը լեգիտիմացնելով: Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական պատվերով են հետևողականորեն կազմալուծվում Հայոց պետականության ինքնութենական արժեքները, թիրախում մեր պատմական հիշողությունն է, Հայ Առաքելական Եկեղեցին, մշակույթը, Հայկական Սփյուռքը, Ցեղասպանության անժամանցելի հանցագործության մերժումը։

Հիմա դուք Ալիևի ուղիղ ցուցումով Սահմանադրություն եք ձևում՝ հայտարարելով, թե չորրորդ հանրապետության եք «կերտում»։

Եվ այս ամենը կատարվում է քաղաքական ու մարդկային ցածր որակներով, մանիպուլյատիվ գործիքներով՝ ցլերի ու կարմիր լաթերի անհեթեթ հորինվածքներով, նվաստացնելով բանակը, ծաղրի առարկա դարձնելով պետական խորհրդանիշերը:

Խամաճիկային պետությունն էլ ինչպե՞ս է լինում:

Դուք շարունակում եք ձեր պարտությունն արդարացնել ու սեփական վախերին ու պատկերացումներին համարժեք նշաձող սահմանել:

Հիմա էլ զինանշանն ու օրհներնգ են մեղավոր, այնտեղ տեղ գտած թշնամի բառը, Արարատը, մեր քաղաքակրթական ժառանգությունը:

Աներկբա է՝ իմ երկիրը ոտնակոխ անողը, իմ ժողովրդին ցեղասպանողն ու հայրենազրկողն իմ թշնամին է ․․․

Խուլ պիտի լինել՝ չլսելու իմ երկիրը խլելու Ադրբեջանի սպառնալիքները։

Իրականում դուք ոչ թե խաղաղության համար, այլ պետության ունենալու մեր կամքի դեմ եք պայքարում՝ լեգիտիմացնելով ու հանցակից դառնալով ցեղասպանին։

Այսպես անփառունակ մսխել հազարամյակների ժառանգությունը, ու դեռ հավակնել «չորրորդ հանրապետություն» կերտել։

Եբեմն ինձ թվում է, թե դուք չեք գիտակցում ուրացումի ու կորստի մասշտաբները։

Ցավոք, երկիրն այնպես եք հյուծել, որ այլընտրանք չկա. պարտավոր ենք չորրորդ հանրապետություն կերտել, բայց հաստատ ոչ դուք, ոչ այն քաղաքական ուժը, որ երրորդ հանրապետությունը տարավ կապիտուլյացիայի ու դեռ շարունակում է քանդել երկրի կենսունակության հիմքերը:

Նաև հիշեք՝ դաշնակցության անունը տալով հաստատ չեք մեծանա»։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ