Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:44 06-02-2024

ՀՅԴ-ի միանձնյա կառավարման շրջանում Հայաստանը կորցրել է իր տարածքի մեծ մասն ու անկախությունը

Դաշնակցության միանձնյա կառավարման շրջանում Հայաստանը կորցրել է իր տարածքների մեծ մասը, հետո` անկախությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին:

«1920 թվականին ՔՊ-ն չէր չէ՞ կառավարում»,- նշեց նա:

Ռուբինյանը դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց․ «Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք»:

«Ես այսպես եմ մտածում․ հայ ժողովրդի պատմությունը պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար կորցրել է պետականությունը, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքն ու գաղափարը, տարբեր կետերում վերագտել է պետականությունը և, ի երջանկություն բոլորիս, հիմա էլ ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանում, հիմա խնդիրը ո՞րն է»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը