Ներքին 2 տարի առաջ - 12:45 05-02-2024

Խոշոր հրդեհ` Գյումրիում. այրվել է «Ֆաբրիկա» խանութների ցանցի մասնաճյուղերից մեկը

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, այսօր հրդեհ է բռնկվել Գյումրիում՝ Շահումյան փողոցում։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, այրվել է «Ֆաբրիկա» խանութների ցանցի՝ Շահումյան փողոցում գտնվող մասնաճյուղը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական հոսանքի լարերից։ Այրվել են հոսանքի վահանակը և փայտե դարակաշարը: Տարհանում չի եղել, քանի որ խանութի աշխատակիցները եղել են դրսում:



Oragir.News-ին փոխանցեցին, որ առավոտյան առաջացած հրդեհի հետևանքով տուժածներ չկան, իսկ կրած վնասի չափերը և հրդեհի պատճառները այս պահին ուսումնասիրվում են։

Նշենք, որ խանութը պատկանում է գյումրեցի գործարար Կարեն Գոմցյանին, ով Գյումրիի LENTEX ձեռնարկության հիմնադիրն է։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
20:27 Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱԹՍ-ների և դրանց մասերի ներմուծման համար
22:36 Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
23:27 Ղարաբաղից տեղահանված, վարորդական իրավունքից զրկվածները, կարող են առանց քննության կրկին ձեռք բերել դրանք. նախարար