Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:00 02-02-2024

Հայ-ռուսական հարաբերություններում կտրուկ շրջադարձերը ծանր հետևանքներ կունենան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանը նախօրեին հարցազրույց է տվել Հանրային ռադիոյին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հարևանների և տարածաշրջանային այլ երկրների հետ ՀՀ-ի փոխհարաբերություններին։ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ քննարկումների համատեքստում Փաշինյանը նշել է, որ կարևորել է նաև պատասխանելը հարցերին, թե Հայաստանը ինչ անվտանգային հարաբերություններ է ունենալու, ունենալու է արդյոք, թե չի ունենալու Վրաստանի, ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Կառավարության ղեկավարը նաև կարևորել է պատասխանելը հարցին, թե Ռուսաստանի հետ անվտանգային հարաբերությունները փոխվելու են արդյոք, թե չեն փոխվելու, փոխվելու դեպքում՝ ինչպես են փոխվելու, Հայաստանը մնում է արդյոք ՀԱՊԿ-ի անդամ, թե չի մնում։

Oragir.News-ը ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե Ռուսաստանի հետ անվտանգային հարաբերությունները փոխվելու են արդյոք, թե ոչ, ինչպես նաև, իր համոզմամբ, այդ հարաբերություններում անհրաժեշտ է արդյոք փոփոխություններ կատարել։ Աղազարյանը համոզմունք հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերությունները կարծրացած, քարացած չեն և այնպես չի, որ փոփոխությունների ենթակա չեն, սակայն դրանցում կտրուկ շարժումներ անելը նույնպես ընդունելի չի կարող լինել։

«Հետևաբար ամեն ինչը պետք է գնա ժամանակի և տարածության մեջ, անընդհատ լինի ուշադրության կենտրոնում և հասնի իր տրամաբանական ավարտին կամ շարունակական լինի»,- ընդգծեց նա։

Մեր հարցին, թե ինչու է կարծում, որ կտրուկ փոփոխություններ կատարելն անընդունելի է, իշխանական պատգամավորը պատասխանեց, որ այդ պրոցեսներն իրենց մեջ մեծ իներցիա են պարունակում և պատկերավոր օրինակ բերեց. «Պատկերացրեք ավտոբուսի մեջ նստած երթևեկում եք, որը գնում է ոչ մեծ արագությամբ՝ 40 կմ/ժ, բայց երբ արգելակում է հսկայական մեծ արագություն է ստանում և ընթանում է առաջ, եթե նստած չլինես կամ ինչ-որ տեղից բռնված չլինես, կարող է անարժան իրավիճակներում հայտնվես։

Նույնն էլ հայ-ռուսական հարաբերություններն իրենց մեջ շատ մեծ իներցիա են պարունակում և եթե այդտեղ կտրուկ շարժումներ, շրջադարձեր կամ որևէ այլ բան կատարվի, ապա պրոցեսներ կարող են տեղի ունենալ, որոնք շատ ծանր հետևանքներ կունենան։ Հետևաբար ես գտնում եմ, որ պետք չէ այդ հարաբերություններում արագ-արագ, հապշտապ փոփոխություններ կատարել»։

Աղազարյանն ընդգծում է, որ այսօր Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները բավականին հեռու են ընդունելի լինելուց, սակայն բոլոր դեպքերում գործընթացը պետք է հաստատուն քայլերով իրականացվի։ Նրա համոզմամբ՝ եթե մեր գործընկերների կողմից բարեփոխումներ չիրականացվեն, կամ մոտեցումների վերանայումներ չլինեն, որոնք կնպաստեն ՀՀ-ի անվտանգային համակարգի բարելավմանը, ապա աստիճանաբար անհրաժեշտ է հեռանալ և զուգահեռաբար այլ տարբերակներ գտնել։

Հարցին, թե ձևակերպվող հայեցակարգում հնարավոր է արդյոք փոփոխվեն հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանավորվածությունները, որոնց շուրջ ինչպես իշխանության, այնպես էլ հանրության շրջանում դժգոհություններ կան, Աղազարյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ շատ բազմաշերտ հարց է և տարբեր էտապներում այն նոր շեշտադրումներով է բախվում ՀՀ-ին։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ կախված տվյալ պահին առկա իրավիճակից։

«Եթե Ադրբեջանը ոտնձգություն անի ոչ թե Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող ինչ-որ բլուրի, որը կարելի է ենթադրել, որ ինֆորմացիայի չեն տիրապետում ու վստահ չեն՝ այդ բլուրը Խորհրդային Հայաստանի տարածքում է եղել, թե չի եղել, այլ հենց Ջերմուկ քաղաքի նկատմամբ, ու ՌԴ-ն և մեր մյուս գործընկերները կասկածի տակ դնեն Ջերմուկ քաղաքի պատկանելիությունը Հայաստանին ու կրավորական կեցվածք ցուցաբերեն, մեր գնահատականներն ու քայլերը պետք է լինեն միանշանակ ադեկվատ։ Ջերմուկի դեպքում բոլորը պետք է իմանան, որ դա հայկական քաղաք է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան