Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:33 28-09-2022

Թուրքիայի, Ադրբեջանի վրա կտրուկ նվազել է գերտերությունների ազդեցությունը, կտրուկ ճամբար փոխել չի կարելի․ Քոչարյան

«Ես չեմ կարծում, թե որևէ առիթ եմ տվել մտածելու, թե առաջարկում եմ միութենական պետությանը միանալ։ Ես առաջարկել եմ քննարկել՝ չբացառելով ոչինչ։ Այս պահին չեմ կարծում, որ դա (միութենական պետությանը միանալը) ճիշտ է»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիսին։

«Ֆրանսիայի հայտարարությունները, Նենսի Փելոսիի այցը և հայտարարությունները դրական եմ համարում, բոլոր քայլերը, որ օգնում են մեզ ինչ-որ տեղ ապահովագրել, ինչ-որ տեղ՝ Ադրբեջանին զսպող բոլոր քայլերը դրական եմ համարում։ Բայց ուզում եմ, որ իրատեսական լինենք։ ԱՄՆ-ի ազդեցությունը Թուրքիայի վրա նվազել է, և Ռուսաստանի ազդեցությունն է նվազել Ադրբեջանի նախագահի վրա նվազել է, և նա կանգնած հայտարարում է՝ որևէ զանգերի հետ հույս չկապեք։ Ակնարկը ո՞ւմ է ուղղված, հասկանալի՞ է, չէ՞»,- նշեց նա՝ հորդորելով, կտրուկ քայլեր չանել և միշտ հաշվի առնել , որ այստեղ՝ հողի վրա իրական քայլերի հնարավորություն ունի անելու բացառապես Ռուսաստանը, թեպետ նրա հնարավորություններն էլ նվազել են ռուս-ուկրաինական ճակատի պատճառով։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խնդիրներ կարող է լուծել նախագահների համագործակցությունը՝ Քոչարյանը պատասխանեց․ «Մարդկանց մոտ մեծ սպասելիքներ է առաջացել, որ նախկին նախագահները և Վեհափառը լուծումներ են գտնելու այս իրավիճակից։ Ժողովուրդ ջան, այս իրավիճակից լուծումը պետք է առաջարկի, գտնի և տանի այդ ճանապարհով իշխանությունը։ Սպասելիքների հասցեատերը այդ ֆորմատը չպետք է լինի։ Ճգնաժամերից երկիրը դուրս է հանում իշխանությունը։ Եթե այս ֆորմատի հետ եք կապում հույսը, ապա այս ֆորմատը պետք է փոխի իշխանությունը և իշխանությունը փոխելով՝ տա հարցի լուծումներ։ Միգուցե սա որոշակի հանրային ճնշում է իշխանության վրա՝ էս ինչո՞վ եք զբաղված»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը