Ուղիղ եթեր
Ձերբակալված փոխնախարարի աշխատանքից անձամբ Փաշինյանը դժգոհ է եղել, սակայն նա նշանակվել է այլ պաշտոնում
copy image url

Ձերբակալված փոխնախարարի աշխատանքից անձամբ Փաշինյանը դժգոհ է եղել, սակայն նա նշանակվել է այլ պաշտոնում

Ներքին 1 տարի առաջ - 22:15 01-02-2024
Նախօրեին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատված և երեկ ձերբակալված Անի Իսպիրյանը Հայաստան էր հրավիրվել 2020 թվականին՝ ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով: Մինչ այդ նա բնակվում էր Մոսկվայում և որպես փորձագետ աշխատում էր ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ռուսական ակադեմիայի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում, գրել է News.am-ը։

Նախքան փոխնախարար նշանակվելը՝ 2020-2021թթ․ Իսպիրյանը հանդիսացել է «իԳործ» ծրագրի փորձագետը: Այդ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի Հայաստանի կառավարությունում և պետական այլ մարմիններում:

Անի Իսպիրյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել 2021թ․ սեպտեմբերի 14-ին։ Պաշտոնավարման ընթացքում նրա գործունեությունից ներկայացնենք մի քանի դրվագ։

Այսպես, 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ մտած՝ հանրային սննդի փակ եւ բաց վայրերում ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի, փոխարինիչների օգտագործման արգելքի մասին աղմկահարույց օրենքի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ նա արել է հետևյալ հայտարարությունը․ «Մարդիկ գալիս են, շնորհակալություն են հայտնում, իրենց մոտ նոր հաճախորդներ են ավելացել»։ Եվ դա այն դեպքում, երբ սննդի բազմաթիվ օբյեկտների տերեր բողոքներ էին հայտնում, որ ծխելն արգելելն առաջացնում է ոլորտի անկում շուրջ 20-25%-ի չափով։
Հետաքրքիր է, որ պաշտոնանկությունից երկու շաբաթ առաջ նույն այս փոխնախարարը կառավարության նիստին ներկայացրել էր «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 %-ը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու աղմկահարույց որոշման նախագիծը, որն, ըստ փորձագետների, լի է անորոշ ձևակերպումներով, իսկ բուն գործարքը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Ըստ տեղեկությունների՝ փոխնախարարի աշխատանքից դժգոհ է եղել անձամբ Փաշինյանը: Մասնավորապես 2023 թվականի դեկտեմբերին, երբ նա այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության գործունեության հաշվետվությունը քննարկելու, զեկույցով է հանդես եկել նաև Անի Իսպիրյանը, որը, սակայն, չի կարողացել պատասխանել իր համակարգման տիրույթում գտնվող ոլորտներին առնչվող հարցերին, ինչը վրդովեցրել է Փաշինյանին: Նա արձանագրել է, որ «ոչ կոմպետենտ» անձ է նշանակվել նման պատասխանատու պաշտոնի և հորդորել է նախարար Քերոբյանին՝ առաջարկել փոխնախարարին ազատման դիմում գրել: Սակայն, հաշվի առնելով նախարարության ծանրաբեռնվածությունը և ընթացիկ կատարողականի ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև հարմար փոխարինող չգտնելու հանգամանքը, կառավարությունում որոշել են, այնուամենայնիվ, չշտապել:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ չնայած վարչապետի դժգոհ վերաբերմունքին՝ 2024-ի տարեսկզբինՀայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի ղեկավար կազմում էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կատարված փոփոխությունների շրջանակներում Անի Իսպիրյանը նշանակվեց տնօրենների խորհրդի նախագահ։

Նախօրեին ԱԱԾ-ից Փաշինյանին զեկուցել են Իսպիրյանի՝ անօրինական գործարքներին մասնակցության մասին, ինչից հետո նրան աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:

Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել էր, որ Անի Իսպիրյանն իրեն ասել է, թե ամուսինն աշխատանք է ստացել Հոլանդիայում, իրենք պատրաստվում են տեղափոխվել։

Եվ տեղափոխվելուց մի քանի օր առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին