Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:39 01-02-2024

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բարդացել է․ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

ՆԳՆ-ի գլխավորության կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային ամբողջովին նոր հանձնաժողով, որի նպատակն է ՀՀ-ում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառությունը կանոնակարգելն ու ապօրինի շրջանառությունը կանխարգելելը:

Ակնկալվում է նաև, որ կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը:

«Այս ոլորտում իրավական առումով 2003 թվականին նմանատիպ հանձնաժողով ձևավորված է եղել, սակայն տարիներ շարունակ չի երաշխավորվել դրա պրակտիկ, ինչպես և կայուն գործունեությունը, ինչը ակնհայտորեն համահունչ չի կարող լինել ժամանակակից իրավիճակին, մարտահրավերներին, պրակտիկ աշխատանքի օպերատիվությանը»,- Կառավարության փետրվարի 1-ի նիստին ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպ պայքարում աշխատանքները միշտ չէ, որ սինխրոնիզացվում են։

«Ես այստեղ որոշակի ճեղքեր եմ տեսել, որն անհրաժեշտ է փակել: Այստեղ խնդիրը առավել համակարգված պայքար ծավալելն է: Նախորդ տարի ԱԽ նիստում մենք հանձնարարել ենք, որ ՆԳՆ-ն թրմամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարություն մշակի: Այս աշխատանքային խումբը կարող է օգտակար նշանակություն ունենալ այդ ռազմավարության մշակմանը:

Գիտեք, որ այս պրոբլեմը ծավալվում է մեծ տեմպերով: Այստեղ մենք խնդիր ունենք նաև վերլուծելու արձանագրված ցուցանիշները»,-ասաց Փաշինյանը:

Արձանագրելով, որ բացահայտումների թիվն աճել է, վարչապետն ասաց. «Քանի որ սա հանցագործության լատենտային տեսակ է, գուցե թե բացահայտման թվերի աճը ցույց է տալիս մեր պայքարի արդյունավետության մեծացումը, ինչը կարող է լինել: բայց մյուս կողմից դա նաև նույնքան վկայում է պրոբլեմի ծավալների մեծացման մասին: Ակնհայտ է, որ մենք հիմա այդ շրջանառության մի հսկայական մասը տեղի է ունենում սոցիալական ցանցերով Իհարկե, մենք դեպքեր ունենք, երբ սոցիալական ցանցերով տեղի ունեցող հանցագործություները բացահայտել ենք՝ ինչ-որ շղթաներ, հանցավոր խմբեր և այլն, բայց մենք այստեղ շատ լուրջ համակարգման խնդիր ունենք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ խնդրի ծավալներն ակնհայտորեն մեծ են, տոննայով թմրամիջոցների բացահայտման դեպքեր են գրանցվում, և որ պետք է շնագիտական աշխատանքներն այս առումով ևս ուժեղացնել»,-ասաց նա։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ կան բավականին խոսուն արդյունքներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ 2 տարում թմրանյութերի շրջանառության վերաբերյալ 4025 քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Վարույթներով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որոնցից 287-ը կալանավորվել են։ 2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է, 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան»,- ասաց ՔԿ նախագահը։

Նա նշեց, թե 2023-ի ընթացքում 150-ից ավելի տելեգրամյան հարթակներ են բացահայտվել, նաև՝ 8 սենյակ-լաբորատորիաներ, որտեղից իրացվել են թմրանյութեր։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն էլ ասաց, որ 2023 թվականին համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 489 դեպք է արձանագրվել, որից 128-ը՝ իրացման, 361-ը ձեռքբերման դեպք է եղել։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է շատ ուշադիր լինել, թե ինչ է կատարվում դպրոցներում ու բուհերում. «Հետևողական պայքար պետք է մղենք, պրոբլեմների ծավալներն ակհայտ մեծ են»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվող թմրանյութերի մաքսանենգության դեպքերի 60-80 տոկոսը փոստային առաքանիներով է գալիս։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը