Ներքին 5 տարի առաջ - 23:25 05-07-2021

Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով»,- ասված է որոշման մեջ։

Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը․

Սուրեն Պապիկյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)

Վահան Քերոբյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար

Ռոմանոս Պետրոսյան – ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար

Կարեն Սարգսյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ

Արտաշես Աբգարյան – «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞