Ներքին 1 տարի առաջ - 14:48 21-06-2025

Ձերբակալության պատճառ չկար, երևի իրենց համար կանխարգելիչ էր․ Արա Ռոստոմյան

Երեկ՝ հուսիս 20-ին, իրավապահ մարմինները իրականացրել են Սրբազան շարժման մասնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձեռբակալություններ։ Ինչպես նշված է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքար»-ի հայտարարության մեջ, քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է, և ըստ նրանց՝ մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին։

Նշենք, որ ձեռբակալվել են «Սրբազան պայքար» շարժման 40 մասնակից, որոնք այժմ գտնվում են ազատության մեջ։ Ձերբակալվածների թվում էր Արա Ռոստոմյանը՝ հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը։

Oragir.News-ը կապ է հաստատել նրա հետ հասկանալու համար՝ ո՞րն է եղել ձեռբակալության պատճառը։ Վերջինս նշեց, որ ձեռբակալության որևէ պատճառ չկար։

«Ինչպես Սրբազանն է իր հայտարարության մեջ ասել, առանձնահատուկ որևէ պատճառ չկա։ Երևի իրենց համար կանխարգելիչ գործողություններ էին։ Թե ի՞նչն էին կանխարգելում, չգիտեմ»,- ասան նա։

Ռոստոմյանը ևս համաձայն է այն մտքին, որ այս գործողություննրը կապված են Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելու հետ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին