Ներքին 2 տարի առաջ - 23:41 31-01-2024

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 9.5%

2023թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 9.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 19.8%: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

առևտրի շրջանառություն՝ 35.9%,
արդյունաբերություն՝ 20%,
շինարարություն՝ 11.5%,
ծառայություններ՝ 3.4%։

2023թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով. արտահանումը գրանցել է առաջանցիկ աճ՝ 2.4 անգամ, իսկ ներմուծումն ավելացել է 33.2%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.6%-ով:

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:51 Նոր էլեկտրոնային մատյանը կրկին կաթվածահար է արել դպրոցների աշխատանքը
18:38 Վրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
23:18 Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը
23:39 Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան
23:02 Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշատակել է Փաշինյանին և Ալիևին