Ուղիղ եթեր
Մեղրիի քաղաքապետարանի մոտ այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա
copy image url

Մեղրիի քաղաքապետարանի մոտ այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա

Ներքին 1 տարի առաջ - 09:30 30-01-2024
Հունվարի 30-ին, ժամը 01:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 01:38-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա: