Ներքին 2 տարի առաջ - 19:50 29-01-2024

Ով է պատասխանատու դեպի Արմավիրի մարզ ներգնա տուրիզմի բացակայության համար

Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ Արմավիրի մարզում իրականցվող զբոսաշրջային ծառայությունները գտնվում են նվազագույնից էլ ցածր շեմում և ներգնա տուրիստական գործակալությունների ուղություններից գրեթե բացակայում է Արմավիրի մարզը։ Մարզը որպես տուրիստական ուղություն ներկայացնելու քարոզարշավի ընթացքում առավելագույնը, որ ներկայացվում է, Էջմիածինն է՝ իր Մայր տաճարով և մի քանի վանքերով, Զվարթնոցի տաճարը և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը։ Դե էլ չենք խոսում կազմակերպվելիք փառատոնների, միջոցառումների բացակայության և զբոսաշրջային ոլորտում կառավարման մարմինների կողմից մրցույթների հայտարարման և դրանց իրականացման մասին։ Իսկ մարզում կան այնպիսի տուրիստական ուղություններ, պատմական վայրեր և հուշարձաններ, որ նույնիսկ համացանցում որոնելու արդյունքում հնարավոր է տեղեկություն էլ չգտնես։

Բայց այստեղ մեղքը չարժե բարդել միայն տուրիստական գործակալությունների և մարզ չայցելողների վրա։ Խնդիրն իրականում շատ ավելի խորքային է, քան պատկերացնում ենք։

Ի՞նչ են անում և ո՞ւր են մարզի համապատասխան հարցերով պատասխանատուները, և ի՞նչ են մտածում տեղական ինքնակառավարման մարմինները։

Ինչո՞ւ Գավառում կամ այլ մարզերում կարող են լինել հովվի, գաթայի և բազմաթիվ փառատոններ, իսկ օրինակ՝ Արմավիրում կամ ոչ մի փառատոն, կամ մի քանի տարին մեկ՝ տոլմայի։ Մարզը ունի բոլոր նախադրյալները ցանկացած փառատոն հյուրընկալելու, ունի ագրոտուրիզմը ներկայացնելու ամենամեծ հնարավորությունը, բայց այդ ամենը շատ հեռու է պետական աջակցությունից։

Ճշմարտություն է, փաստ է, որից չենք փախչի․ Արմավիրը որպես մարզ այնքան էլ ճիշտ չէ ներկայացված, և կան ձևավորված ստանդարտներ, որ մարզում շատ քիչ են տուրիստական ուղղությունները, և միակ բանը, որով կարելի է զբաղվել, գյուղատնտեսությունն է։

Փառատոնների կազմակերպիչները և տուրիստական ընկերությունները Արմավիրի մարզը չեն դիտարկում իրեց ծրագրերի շրջանակներում, որովհետև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հիմնականում ստանում են մերժում՝ առանց որևէ պատճառաբանման։

Ուղղակի նստել և սպասել, որ մարզը միանգամից կզարգանա և կունենա զբոսաշրջային աճ, այնքան էլ հեռանկարային չէ։

Ուղղակի փորձեք փնտրել որևէ հյուրատուն կամ հյուրանոց, որ կարող եք կեցություն ապահովել մարզ այցելելու ժամանակ, կգտնեք, ցավոք, միայան մինչև Էջմիածնի սահմաններում։ Փաստը մնում է փաստ, որ բնակիչների կողմից որևէ առաջարկ էլ չի կարող լինել, որովհետև մրցույթներ չեն լինում պետական մակարդակով, և դրա շրջանակներում էլ առաջարկներ էլ չեն լինում, որպեսզի մարդիկ համագործակցեն՝ չնայած այն բանին, որ պահանջարկն է ստեղծում առաջարկ։

Այսքանից կարելի է եզրահանգման գալ, որ մարզը՝ որպես տուրիստական ուղություն, կզարգանա, եթե զարգանան ենթակառուցվածքները, իսկ դրանց զարգացման համար լուրջ քայլեր չեն դիտարկվում համապատասխան կառույցների կողմից, ինչ էլ ստիպում է Արմավիրի մարզին տեսադաշտից դուրս մնալ ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին