Ներքին 2 տարի առաջ - 18:03 28-01-2024

Սերնդեսերունդ՝ հանուն Հայրենիքի

Արմեն Առստամյանն Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից էր, ծնվել էր 1991 թվականին։

1 տարեկան էր, երբ հայրը՝ Վյաչեսլավ Առստամյանը, որ կամավորագրվել էր գյուղի ջոկատին ու ակտիվորեն մասնակցել ինքնապաշտպանությանը, զոհվեց Մաճկալաշեն գյուղի համար մղված մարտերի ընթացքում։

Արմենի մտքում իր ազատամարտիկ հոր հիշատակն էր և նրա ընտրած ուղին, և նա ընդունվեց Արցախի Պաշտպանության բանակի Ք․ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, իսկ հետո որպես սերժանտ ծառայության անցավ բանակում։

Ակտիվ, կազմակերպչական ջիղ ունեցող էր նա, մոլեռանդ հայրենասեր։

Զինծառայությունն ավարտելուց հետո Արմենը ժամանակավորապես տեղափոխվեց Ռուսաստան և բնակություն հաստատեց այնտեղ․ ընտանիք կազմեց, գործունեություն ծավալեց, սակայն ամենօրյա կապն Արցախի հետ, որտեղ թողել էր հարազատներին և հոր շիրիմը, նա պահպանում էր։

2022 թվականին եկավ հայրենի գյուղ։ Սարուշենը 44-օրյա պատերազմի հետևանքով դարձել էր սահմանամերձ բնակավայր, որի մերձակա դիրքերը պահում էր գյուղի տղաներից կազմված աշխարհազորային դասակը։ Արմենի ուշքն ու միտքը գյուղի պաշտպանությունն էր․ նա ծառայության անցավ աշխարհազորում։ Եռանդուն ու սրտացավ՝ կարճ ժամանակ անց, որպես հետևանք ծառայակիցների հանդեպ իր պատասխանատվության, նշանակվեց դասակի հրամանատար։

Հատկապես 2023 թվականի ամառը թշնամու սադրանքների ծավալը և տեսակներն աճում էին, ևՍարուշենի դասակն Արմենի գլխավորությամբ ամենօրակտիվ պաշտպանության էր։

Մինչև սեպտեմբերի 19-ը․․․

Այդ օրը թշնամին օդից և ցամաքից լայնածավալ հարձակվեց Արցախի վրա։ Գրոհի ենթարկվեցին նաև Սարուշենի մերձակայքի դիրքերը, որ պաշտապում էին Արմենն ու ընկերները։ Ուժերն անհավասար էին, թշնամին կրակ էր թափում մի բուռ աշխարհազորայինների վրա։ Տղաներից մի քանիսը զոհվեցին տեղում, կային նաև վիրավորներ, սակայն Արմենը՝ նաև որպես հրամանատար, որոշել էր կյանքի և մահվան կռիվ տալ։

Ականատեսները խոսում էին Արմենի վերջին րոպեների մասին․ նա կռվեց անգամ, երբ վերջացել էին իր ինքնաձիգի փամփուշտները․ վերցրեց մոտն ընկած զենքերը, կրակեց մինչև վերջ, ոչնչացրեց թշնամու մի քանի զինվոր, իսկ ապա․․․

Զոհվեց Արմենը։ Թշնամու գրաված գյուղից նրա և մյուս անմահացած տղաների դիերը Արցախի փրկարարները տարհանեցին սեպտեմբերի 24-ին։

Արցախը հայկական մնալու համար զոհված Արմենին հուղարկավորեցին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media