Ներքին 2 տարի առաջ - 13:56 28-01-2024

Բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք հանուն պաշտոնների, իրենց ձախողումներն ու մեղքերը բարդում են բանակի վրա

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս օրը հերոսներինն է, որոնք կյանքով երկիր են պաշտպանում ու կյանք են տվել, որ մենք ապրենք: Այսօր նրանց մայրերի օրն է, այսօր սուրբ օր է:

Բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք հանուն պաշտոնների, իրենց ձախողումներն ու մեղքերը բարդում են բանակի վրա:

Այսօր բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք անձնական օգուտներ են քաղել բանակից ու ստվերել իրական զինվորականի հեղինակությունը, որոնք անձնական հարստություն են կուտակել բանակի հաշվին, բայց հիմա անամոթ պաշտպանության տակ են, քանի որ զազիր պահվածքի շնորհիվ իշխանության մաս են:

Մեր բանակը մեր մասնիկն է` մեզանից յուրաքանչյուրի զավակը կամ հայրը, եղբայրը կամ ընկերը:

Այսօր առավել, քան երբևէ ամուր ու հաստատակամ պետք է կանգնած լինենք մեր զինվորի ու սպայի կողքին:

Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ կյանքով սխրանքների ու անձնազոհությունների կարիք չի լինի, իսկ հարկ եղած դեպքում՝ լինենք լիովին պատրաստ:

Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն:

Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին