Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:54 26-01-2024

Եթե Հրազդան համայնքի ղեկավարությունից որևէ մեկը շների սպանդի գործին մասնակից է, անպատիժ չի մնա

Եթե Հրազդան համայնքի ղեկավարությունից որևէ մեկը շների սպանդի գործին մասնակից է, անպատիժ չի մնա։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Թափառող կենդանիների խնդիրները Հայաստանում» խորագրով քննարկմանն ասաց ՀՀ ՆԳՆ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը՝ հավելելով, որ երկու դեպքերով էլ քրեական վարույթներ են հարուցվել, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումները և ներկա պահին այլ մանրամասներ հրապարակել չի կարող։

Հարցին՝ ինչո՞ւ պատիժ չի սահմանվում ճանապարհներին վթարի ենթարկված և սատկած կենդանիների համար, Կարեն Հակոբյանը պատասխանեց, որ Քրեական օրենսգրքով սահմանված՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը դիտավորյալ հանցագորության տեսակներից է, կենդանիներին անզգուշությամբ մահ պատճառելու համար քրեական պատասխանատվություն չի սահմանվում։

Միաժամանակ նա նշեց, որ գոյություն ունի ՃՏՊ-ների մասին կանոնադրություն և այլ նորմատիվ ակտեր։ «Ըստ այդմ, եթե վարորդը մեղավոր է՝ կենթարկվի պատասխանատվության՝ երթևեկության կանոնների խախտան համար»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը