Ներքին 2 տարի առաջ - 15:40 19-01-2024

Շնորհակալություն՝ առաջինը լինելու համարձակության համար. Անդրեասյանը՝ տարակարգ ստացած մանկավարժներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժներին և արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ արվեստի և երաժշտական դպրոցների, մարզադպրոցների մանկավարժներին, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը և դրական արդյունք են գրանցել:

Նախարարը ողջունել է մանկավարժներին և շնորհավորել մասնագիտական զարգացման ծրագրերին հաջող մասնակցության համար:

«Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հավելավճարի տրամադրման ծրագրեր նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար: Նախադպրոցական հաստատությունների համար ծրագիրն իրականացվել է տարակարգի շնորհման միջոցով: 2023 թվականը մեկնարկային տարին էր, և շատ ուրախ եմ, որ ունենք մանկավարժներ, որոնք դիմել են և գրանցել հաջողված արդյունքներ: Ակնկալում ենք՝ կդիմեք նաև տարակարգի ավելի բարձր աստիճաններ ստանալու համար, և ձեր օրինակը խրախուսիչ կլինի համակարգում աշխատող ձեր գործընկերների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի ընդգծմամբ՝ նախորդ տարին մեկնարկային էր նաև մարզադպրոցների և արվեստի դպրոցների մանկավարժների համար. նրանք հնարավորություն ստացան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին և պետության կողմից ստանալ հավելավճար: Նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ մարզաձևերի 4 և արվեստի 3 ուղղությունների փոխարեն այս տարի էապես ընդլայնվել են արտաուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման բնագավառները՝ ընդգրկելով 19 ուղղություն:

«Շնորհակալություն բոլորիդ առաջինը լինելու համարձակության համար, քանի որ առաջին անգամ մասնակցելը բարդ է, լի է անորոշությամբ ու մտավախությամբ. դիմել, թե՞ սպասել և ուրիշի փորձով հասկանալ՝ ինչպես է աշխատում ծրագիրը: Այս քայլով դուք ոչ միայն գրանցել եք ձեր անձնական հաջողությունն ու մասնագիտական զարգացման առաջընթացը, այլև մեզ օգնել եք գործարկել և զարգացնել այս կարևոր ծրագիրը: Դուք նաև լավ օրինակ եք ոլորտում աշխատող մյուս մասնագետների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ նրանց փորձն ու հաջողությունը վարակիչ կլինեն մյուս մանկավարժների համար:

Նախարարի առաջարկությամբ մանկավարժները կիսվել են գործընթացի վերաբերյալ իրենց կարծիքներով, տպավորություններով, մտահոգություններով ու ներկայացրել իրենց առաջարկները: Դրանք մասնավորապես վերաբերել են վարձատրման ձևաչափին, թեստերի բովանդակությանը, մասնագիտական գրականության տրամադրման ժամկետներին, սահմանված դրույքաչափերին և այլն: Նախարարը շնորհակալություն է հայտնել դիտարկումների համար և նշել, որ առաջիկա փոփոխություններում անպայման դրանք հաշվի կառնվեն:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում