Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:31 14-01-2024

Բեկումն անխուսափելի է, վճռական ենք տրամադրված՝ ընդլայնել քաղաքական ազդեցությունը․ «Արդար Հայաստան»

Հունվարի 13-ին տեղի է ունեցել «Արդար Հայաստան» կուսակցության ակտիվի նիստը, որի ընթացքում քննարկվել է ս․թ․ մայիս ամսին կայանալիք կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական հարցերը՝ օրակարգում ունենալով կուսակցության նոր ծրագիրն ու կանոնադրությունը հաստատելու, նոր կառավարման խորհուրդ ու կուսակցության նախագահի ընտրության հարցերը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից․

«Բացի այդ, քննարկվել է երկրում տիրող իրավիճակը, Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային սպառնալիքներն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները։

«Արդար Հայաստան» կուսակցությունը վճռական է տրամադրված առաջիկայում իր քաղաքական ազդեցությունն առավել ընդլայնելու գործում՝ հաշվի առնելով մեր երկրում ընթացող գործընթացները, ինչպես նաև գոյություն ունեցող ներքին ու արտաքին մարտահրավերները։

Ամեն ինչ առջևում է, մենք վճռական ենք ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման գործում, շարժվում ենք առաջ դեպի իսկապես հզոր ու արդար Հայաստան․․․
ԲԵԿՈՒՄՆ անխուսափելի է․․․»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ

Ձեզ գուցե հետաքրքրի