Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:10 13-10-2022

Հրայր Հակոբյանը վճռական է տրամադրված․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Վերսանդիկ եւ Հրայր Հակոբյանների 20-21 տարվա ոդիսականը մեկնարկել է 2001 թվականին, երբ Շամպայն-գինիների գործարանի սեփականատեր եղբայրներն Աբովյան 10 հասցեում գտնվող 124.52 քմ բնակելի տունն են ձեռք բերել: Այդ պահին տունը պատմամշակութային հուշարձան էր, որը վերափոխելու իրավունք ոչ ոք չուներ, բայց ընդամենը 1 տարի հետո տունն ընդգրկվել է Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրում եւ հանվել հուշարձանների ցանկից, որպեսզի տրամադրվի սիրիահայ Ավետիս Կարագուլյանին՝ Լեւոն Սարգսյանի ընկերոջը։

Նա Երեւանի կենտրոնում երկարաժամկետ կառուցապատում սկսելու ծրագիր ուներ, որը մինչ օրս ավարտված չէ։ Թեեւ օրենքն ասում է` եթե 12 տարում ծրագիրը չի իրականացվել, պետք է չեղարկվի: Ծրագիրը չի իրականացվել, սակայն տնազուրկ դարձած բազմաթիվ ընտանիքներ 20 եւ ավելի տարի մաշում են դատարանների դռներին՝ իրենց իրավունքները վերականգնելու համար։ Նրանցից ոմանք այլեւս ողջ չեն, ինչպես Վերսանդիկ Հակոբյանը, բայց շատերը շարունակում են պայքարը, ինչպես Հրայր Հակոբյանը եւ Վերսանդիկ Հակոբյանի ընտանիքը, ովքեր 2019 թվականին հաղթել են Եվրոպական դատարանում։

ՄԻԵԴ-ը նրանց 20 տարվա զրկանքների դիմաց 259 հազար եվրո փոխհատուցում է սահմանել եւ արձանագրել է իրավունքների կոպիտ ոտնահարումը։ Սակայն գումարը գույքի դիմաց չէ, այլ կրած բարոյական վնասների փոխհատուցումն է: Շարունակությունը՝ խախտված իրավունքների վերականգնումը՝ գույքը վերադարձնելու ճանապարհով, պետք է իրականացվի արդեն Հայաստանում։ Այս ընթացքում Հայաստանում իշխանություն է փոխվել, եւ Ավետիս Կարագուլյանն ու նրան հովանավորողները, թվում է, այլեւս մեծ ազդեցություն չունեն դատարանների վրա, բայց ուղիղ 3 տարի է՝ ՀՀ դատական համակարգը չի կատարում ՄԻԵԴ որոշումը։ Հրայր Հակոբյանը եւ մյուս ընտանիքները որոշել են օրենքով սահմանված բոլոր միջոցներով հասնել այն բանին, որ իրենց իրավունքները վերականգնվեն, իսկ 20 տարի առաջ խլված գույքը վերադարձվի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ